ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 305, ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 384 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 1993 թ. N 25

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 305, ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 384 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային, գործառական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին» N 305 որոշման`

Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի ցանկում`

թափոնների և երկրորդային ռեսուրսների օգտագործման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մայիսի 30-ը.

ջրային ռեսուրսների օգտագործման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի հունիսի 30-ը:

2. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման նպատակային ծրագրի մշակման մասին» N 384 որոշման, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի հուլիսի 30-ը: 

3. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի N 305 որոշման փոփոխման և 1992 թվականին մշակվող ծրագրերի և հայեցակարգերի մշակման ֆինանսավորման մասին» N 448 որոշման`

ա) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի ցանկում`

փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մարտի 30-ը.

բ) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի գործառական (ֆունկցիոնալ) ծրագրերի ցանկում`

բյուջետային, բանկային, վարկային և հարկային բարեփոխումների ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի ապրիլի 30-ը.

տարածքային կառավարման և տնտեսական քաղաքականության ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մարտի 30-ը:

4. Ծրագրերի գլխավոր մշակողներին` ծրագրերի նախագծերը պատվիրատու կազմակերպություններին ներկայացնել սահմանված ժամկետներից երկու ամիս առաջ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի N 448 որոշման համաձայն ծրագրերի և հայեցակարգերի մշակման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության և տեխնիկայի հատվածով նախատեսված միջոցների հաշվին, այդ նպատակով 1992 թվականին նախատեսված, բայց չիրացված գումարների չափով, հաշվի առնելով հետագա ինդեքսավորումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ