ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2925-Ա |
«12» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ2/0308/05/23 կայացած վճիռը` Նոր-Նորք, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 2-րդ շենք, հ.5 հասցեում 0,00408հա մակերեսով հողամասը Գևորգ Ղազարյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ2/0308/05/23 վարչական գործով ուժի մեջ մտած վճիռը.
1. Նոր-Նորք, Բաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 2-րդ շենք, հ.5 հասցեում գտնվող, Գևորգ Ղազարյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 40,8քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջինիս՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 2403487 (երկու միլիոն չորս հարյուր երեք հազար չորս հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր` Գևորգ Ղազարյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումը, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |