ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«16» հունիսի 2026 թվական ք. Երևան |
N 11-Ն |
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայկական ժառանգություն. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ. ARMENIAN RADIO. 100» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Հայկական ժառանգություն. Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ. ARMENIAN RADIO. 100» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
2026-06-16 |
Ռ. Սիմոնյան |
|
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի հունիսի 16-ի թիվ 11-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2026 թվական: