ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2026 թվականի N 325-Ա
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.06.26 N 847-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Էներգակարգաբերում» մասնաճյուղին փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 717 385 187 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղ․ Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 2 020,9 քառ․ մետր մակերեսով արտադրական մասնաճյուղը, 32,4 քառ․ մետր մակերեսով վառելիքի հորը, 20,1 քառ․ մետր մակերեսով քիմիական նյութերի պահեստը, 56,5 քառ․ մետր մակերեսով ավտոտնակները, 4 քառ․ մետր մակերեսով ենթակայանը, 17,8 քառ․ մետր մակերեսով եռակցման պահեստը, 31,4 քառ․ մետր մակերեսով ավտոտնակը, 20,0 քառ․ մետր մակերեսով ավտոտնակը, 6,4 քառ․ մետր մակերեսով ծածկը (սեփականատերը հողամասի և 249,5 քառ․ մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 2077/3398 բաժնային սեփականության իրավունք, 30․06․2022 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30062022-01-0461 վկայական, այսուհետ՝ գույք 1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
(1-ին կետը փոփ. 18.06.26 N 847-Ա)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը՝ առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույք 1-ի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով։
(3-րդ կետը փոփ. 18.06.26 N 847-Ա)
4. Գույք 1-ի արտադրական մասնաճյուղի 4-րդ հարկն ամբողջությամբ՝ 701,3 քառ․ մետր մակերեսով և 0,17238 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համապատասխան բաժնեմասը (այսուհետ՝ գույք 2) ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ գույք 1-ի մնացած մասը 1508,2 քառ․ մետր մակերեսով և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,15862 հեկտար մակերեսով հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ համապատասխան բաժնեմասը (այսուհետ՝ գույք 3) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար։
(4-րդ կետը փոփ. 18.06.26 N 847-Ա)
5․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 20 335 854 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղ․ Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/4 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 70.3 քառ․ մետր մակերեսով ավտոտնակը (սեփականատերը հողամասի նկատմամբ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք, 10.12․2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10122025-01-0443 վկայական, այսուհետ՝ գույք 4) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին։
6․ Կոմիտեին ամրացված՝ քաղ․ Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/3 հասցեում գտնվող 0,331 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և դրա վրա գտնվող 494,2 քառ․ մետր մակերեսով արտադրական մասնաճյուղը (սեփականատերը հողամասի և 249,5 քառ․ մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 494/3398 բաժնային սեփականության իրավունք, 09․12․2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09122025-01-0266 վկայական, այսուհետ՝ գույք 5) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը։
7․ Կոմիտեի նախագահին՝
1) Սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները․
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույք 3-ի և գույք 5-ի անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրման պայմանագիր, դրանում սահմանելով, որ պայմանագրի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ ապահովել գույք 3-ի և գույք 5-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ իրականացնել գույք 4-ի հանձնման-ընդունման աշխատանքները։
(7-րդ կետը խմբ. 18.06.26 N 847-Ա)
8. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ իրականացնել գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները։
(8-րդ կետը խմբ. 18.06.26 N 847-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |