ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 861-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված)՝
1) 3-րդ կետում՝
ա. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) բանկը, համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն, ըստ ստացված տեղեկությունների, տեղաշարժման դժվարություն ունեցող անձ է։»,
բ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝
«10) սույն պայմանագրի 6.2-րդ կետում նշված դեպքերում և կարգով շահառուի անունից կարող է հանդես գալ լիազոր մարմնի աշխատակիցը (այսուհետ՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ):».
2) 6.1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «պայմանագրի» բառով.
3) 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-6.4-րդ կետերով՝
«6.2. Իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում՝ լիազորագրով) սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայություններից (այսուհետ՝ հիմնական առանձին խումբ ծառայություններ) օգտվելու հնարավորություն չունեցող շահառուի անունից կարող է հանդես գալ, իսկ բանկի տվյալների բազայում շահառուի տվյալների առկայության դեպքում, սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքել լիազոր մարմնի ներկայացուցիչը։ Այս դեպքում շահառուի լռությունը՝ հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելուց կամ իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելուց հրաժարվելու վերաբերյալ բանկ դիմում չներկայացնելը, համարվում է նշված ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելը շահառուի կողմից ընդունելու կամքի արտահայտություն: Շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել լիազոր մարմնի միջոցով հիմնական առանձին խումբ ծառայությունները իրեն մատուցելուց կամ իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելուց և իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից կամ կնքել սույն պայմանագրի 6-րդ կետում նշված բանկային հաշվի պայմանագիրը:
6.3. Սույն պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմնի ներկայացուցչին սպասարկելիս բանկը պատասխանատվություն չի կրում վերջինիս կողմից բանկ ներկայացված տվյալների ամբողջականության, հավաստիության համար։ Լիազոր մարմնի ներկայացուցիչը չի կարող հասանելիություն ունենալ հաճախորդի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման հետ անխզելիորեն կապված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների)։
6.4. Բանկային ծառայություններից օգտվելու համար շահառուն կարող է դիմել իր բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ՝ «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով կամ բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով։».
4) 12-րդ կետի 5-րդ ենթակետը «7-րդ ենթակետում» բառերից հետո լրացնել «կամ առաջին անգամ բանկ ներկայացվող՝ 6.2-րդ կետում» բառերով, 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) բանկ ներկայացնել լիազոր մարմնի ներկայացուցիչների՝ սույն պայմանագրի N 11 ձևով սահմանված տվյալները: Ներկայացված տվյալներում փոփոխություն լինելու դեպքում տրամադրվում է ամբողջական ցանկը՝ ներառյալ փոխված տվյալները:»:
2. Հավելվածով հաստատված՝ պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևի 5-րդ կետից հանել «(առկայության դեպքում)» բառերը, «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Հայաստանի Հանրապետությունում լինելու հավաստման վերջին ամսաթիվը։»:
3. Հավելվածը N 10 ձևից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ N 11 ձևով՝
«Ձև N 11
պարբերական դրամական վճարների
մասին պայմանագրի
Ց Ա Ն Կ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ
1. Լիազոր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.
2. Լիազոր մարմնի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
3. Լիազոր մարմնի ներկայացուցչի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։»։
4. Սույն որոշումից բխող՝ լիազոր մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա այդ պայմանագրի անբաժանելի մասը: Լրացուցիչ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ նախատեսված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը բանկի կողմից ներդնելու օրը, բայց ոչ ուշ, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
5. Սույն որոշման 2-րդ կետը՝ պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևի 5-րդ կետից «(առկայության դեպքում)» բառերը հանելու մասով տարածվում է այն դեպքերի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահառուի տվյալներն առաջին անգամ ներառվում են տվյալ բանկ ուղարկվող վճարման ցուցակ:
6. Բացառությամբ «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով բանկ դիմելու մասին դրույթի, սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 4-րդ կետում նշված՝ լրացուցիչ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա։ Սույն որոշման՝ «Ես եմ» նույնականացման հարթակի միջոցով բանկ դիմելու մասին դրույթը յուրաքանչյուր բանկի համար ուժի մեջ է մտնում համապատասխան ծրագրային ապահովումը ներդնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: