ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 1994 թ. N 440
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի:
2. Իջևանի տարածաշրջանային քոլեջին 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով նախատեսված 150 տեղի փոխարեն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղին հատկացնել 125 տեղ, համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Իջևանի տարածաշրջանային քոլեջ ստեղծելու մասին» N 23 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման N 2 հավելվածի 3-րդ բաժինը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. սեպտեմբերի 19-ի N 440 որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 1994/95 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Մասնագիտության ծածկագիրը |
Մասնագիտության անվանումը |
1994 թ. ընդունելություն (տեղ) |
|
0104 |
ֆիզիկա |
20 |
|
0101 |
մաթեմատիկա |
15 |
|
0609, 0610 |
ընդհանուր տնտեսագիտություն |
30 |
|
0219 |
հայոց լեզու և գրականություն |
15 |
|
0207 |
պատմություն |
15 |
|
0308 |
մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա |
15 |
|
0520 |
դեկորատիվ-կիրառական արվեստ |
15 |
|
Ընդամենը |
125 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |