ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2026 թվականի N 840-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա․ 6-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| « |
|
», |
բ․ 24-րդ կետը «անհրաժեշտ փոփոխություններ։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մինչև 18 տարեկան անձանց ավելացման կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում դիմողի կողմից անհատական օգտահաշվի միջոցով փոփոխություններ չկատարելու դեպքում Գնահատման համակարգում դրանք փոփոխվում են ինքնաշխատ։»,
գ․ 29-րդ կետի 2-րդ ենթակետում «տարեկանը՝» բառը փոխարինել «տարեկանը» բառով, իսկ 3-րդ ենթակետում «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ» բառերը փոխարինել «արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում» բառերով,
դ․ 32-րդ կետի 4-րդ ենթակետը «աջակցությունը» բառից հետո լրացնել «կամ նպաստը» բառերով,
ե․ 32-րդ կետի 9-րդ ենթակետը «հատուցում)» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների» բառերով,
զ․ 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով․
«1.1) «Պետական տուրքի մասին» օրենքի 19․7-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացումից ստացվող կանխիկ և անկանխիկ վճարումները.»,
է. 34-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
ը․ 37-րդ կետի 1-ին ենթակետում «18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ» բառերը փոխարինել «արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում» բառերով, իսկ «անձ է,» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքի անդամը պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շարքային կազմի ժամկետային զինծառայող, քրեակատարողական հիմնարկում պատժի կրումից ազատված անձ է՝ վերադառնալու օրվա դրությամբ մինչև 6 ամիս լրանալը,» բառերով,
թ. 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) եթե սույն կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը հրաժարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկված կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններ ձեռք բերելու համար նախատեսված դասընթացներին մասնակցելուց կամ այդ դասընթացներն անցնելուց հետո հմտություններ ձեռք չի բերել, ապա ընտանիքի այդ անդամին եկամտի վերագրում կատարվում է անապահովության գնահատման ամսից: Ընդ որում, ընտանիքի տվյալ անդամի համար եկամտի վերագրում կատարված լինելու դեպքում՝ կատարվում է եկամտի ևս մեկ վերագրում.»,
ժ․ 39-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «5250» թիվը փոխարինել «6560» թվով,
ժա. 39-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում «15000» թիվը փոխարինել «18750» թվով,
ժբ. 39-րդ կետի 3-րդ ենթակետում «որևէ առևտրային կազմակերպության հիմնադիր, իսկ սահմանափակ պատասխանատվության, բաց բաժնետիրական, փակ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ նաև մասնակից կամ բաժնետեր» բառերը փոխարինել «առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի մասնակից» բառերով, իսկ «հանգամանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության իրացման շրջանառությունը չի գերազանցել 1 դրամը կամ անձն անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվում է մինչև 12 ամիս ժամկետով» բառերով,
ժգ․ 39-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ընտանիքի կողմից նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքը, որը Գնահատման համակարգում հաշվի է առնվում անապահովության գնահատման համար դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից: Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը հաշվարկվում է՝
ա. մինչև երեք անդամներ ունեցող ընտանիքի դեպքում՝ 40000 ՀՀ դրամին համարժեք էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման համար հաշվարկված գումարի չափով,
բ. երեք և ավելի անդամներ ունեցող ընտանիքի դեպքում՝ 40000 + 10000 x n ՀՀ դրամին համարժեք էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման համար հաշվարկված գումարի չափով, որտեղ n-ն ընտանիքի երրորդ և հաջորդ անդամների թիվն է.»,
ժդ․ 39-րդ կետի 6-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
ժե․ 39-րդ կետի 7-րդ ենթակետում «վարկային պարտավորությունների գծով ամսական մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը» բառերը փոխարինել «վարկային պարտավորությունների գծով նախորդ ամսվա մարման չափն ընտանիքի մեկ հաշվարկային անդամի հաշվով սահմանային շեմի արժեքը գերազանցելու հանգամանքը, եթե վարկը տրամադրվել է անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել կամ վարկի (ընտանիքի անդամների բոլոր վարկերի) պայմանագրային գումարը չի գերազանցում 10000000 ՀՀ դրամը» բառերով,
ժզ․ 39-րդ կետի 7.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7.1) ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե ընտանիքի անդամների երաշխավորության բոլոր պայմանագրերի գումարը գերազանցում է 1000000 ՀՀ դրամը կամ համարժեք արժույթը և վարկը տրամադրվել է անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երեք տարիների ընթացքում, բացառությամբ այն դեպքի, երբ անապահովության գնահատման ժամանակահատվածին նախորդող երկու տարիների ընթացքում վարկի մարումներ չեն կատարվել.»,
ժէ․ 39-րդ կետի 8-րդ ենթակետը «հանգամանքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող նպաստների և պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցների» բառերով,
ժը․ 43-րդ կետի 4-րդ ենթակետում «նախնական» բառը փոխարինել «արհեստագործական» բառով,
ժթ․ 49-րդ կետում «առցանց բողոքարկել վերադասության կարգով՝ անհատական օգտահաշվի միջոցով» բառերը փոխարինել «առցանց (ներառյալ՝ անհատական օգտահաշվի միջոցով) բողոքարկել վերադասության կարգով» բառերով,
ի․ 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Սույն հավելվածի 49-րդ կետով նախատեսված բողոքի արդյունքում Ծառայության համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում է անհրաժեշտ գործողությունների իրականացումը (ուսումնասիրություն, տնայցի իրականացում, փաստաթղթերի և տվյալների համադրում և այլն), որի արդյունքում կայացված որոշումն արտացոլվում է Գնահատման համակարգում։ Ընդ որում, բացառող գործոնների վերաբերյալ բողոքի առկայության դեպքում Դիմողը ներկայացնում է նաև համապատասխան իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ բացառող գործոնը չկիրառելու հիմք հանդիսացող տեղեկանք։ Ծառայության որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։»,
իա․ 55-րդ կետի 4-րդ ենթակետը «վերադասության» բառից առաջ լրացնել «առցանց (ներառյալ՝ անհատական օգտահաշվի միջոցով)» բառերով,
իբ․ 56-րդ կետում «Գնահատման համակարգում դիտում է» բառերը փոխարինել «ուսումնասիրում է» բառերով,
իգ․ 57-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ներբեռնված փաստաթղթերում առկա տվյալները համեմատում է մուտքագրված տվյալների հետ, դրանց անհամապատասխանության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում Գնահատման համակարգով տեղեկացնում (ծանուցում) է Դիմողին՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում փոփոխություններ կատարելու համար.»,
իդ․ N 3 ձևի 25-րդ կետում «17.04.2014 թ․ N 534-Ն» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,
իե. N 3 ձևի 45-րդ կետից հանել «(մինչև 23 տարեկան)» բառերը,
իզ․ N 3 ձևի 77-րդ կետից հանել «Ամառային ամիսների ընթացքում» բառերը,
իէ. N 3 ձևի 78-րդ կետից հանել «12 ամիսների ընթացքում» բառերը,
իը. N 3 ձևի 79.1-ին կետում «100000» թիվը փոխարինել «1000000» թվով,
իթ. N 5 ձևը աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«10. Կեցության պայմանների ուսումնասիրության ժամանակ Գնահատող մասնագետը՝
1) ըստ անհրաժեշտության կատարում է նաև նշումներ, որը կարող է հիմք հանդիսանալ՝
ա. սոցիալական դեպք բացելու համար, կամ
բ. անապահովության գնահատման համար ներկայացված տվյալների (փաստաթղթերի) հավաստիությունն ուսումնասիրելու սույն որոշման N 4 հավելվածի 4-րդ գլխով նախատեսված ավելի վճարված գումարները վերադարձնելու գործընթաց կազմակերպելու համար.
2) կատարում է նշում՝ կենցաղավարման կամ ծնողավարման հմտություններին տիրապետելու մասին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան դասընթացների առաջարկություն կատարելու նպատակով:».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետի 3-րդ սյունակում «ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼԸ, ԼՊԸ, ԱՁ, վստահության վրա հիմնված ընկերություն, կոոպերատիվ» բառերը փոխարինել «ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼԸ, ԼՊԸ, ԿՏԸ, ԱԿ, ԳԿ» բառերով,
բ․ 5-րդ կետի 4-րդ ենթակետի 8-րդ սյունակում «գտնվելու վայրը» բառերը փոխարինել «գտնվելու վայրի հասցեն» բառերով, իսկ «Մասնակից (ՍՊԸ դեպքում) կամ հիմնադիր լինելը» բառերը՝ «նույնականացված անձի 12 ամսից ավելի ժամկետով անհատ ձեռնարկատեր (ում վարձու աշխատողներից առնվազն մեկը չի հանդիսանում ընտանիքի անդամ) հանդիսանալը, առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձի մասնակից լինելը, անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով,
գ. 6-րդ կետի 8-րդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) շարքային կազմի ժամկետային զինծառայողի՝ զինվորական ծառայությունից զորացրվելու օրը, ամիսը, տարին»,
դ․ 10-րդ կետի 3-րդ սյունակը «վճարների մասին տվյալներ» բառերից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության կողմից նախորդող երկու տարվա ընթացքում իրացման շրջանառությունը 1 դրամը չգերազանցելու մասին տվյալը» բառերով,
ե․ 10-րդ կետի 4-րդ սյունակը «(սերիան և համարը)» բառերից հետո լրացնել «, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով,
զ․ 10-րդ կետի 8-րդ սյունակի 3-րդ ենթակետում «չափը» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցների)» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով․
«4) անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության կողմից նախորդող երկու տարվա ընթացքում իրացման շրջանառությունը 1 դրամը չգերազանցելու մասին տվյալը.
5) ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացումից ստացվող կանխիկ և անկանխիկ վճարումների չափը։»,
է․ 12-րդ կետի 5-րդ սյունակից հանել «՝ դիմումին նախորդող (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը» բառերը, իսկ 8-րդ սյունակում «քարտի համարի հասցեն, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի սպառման և հաշվարկված գումարի չափերը» բառերով,
ը․ 13-րդ կետի 8-րդ սյունակում « քարտի համարը, դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում սպառած գազի սահմանված չափը գերազանցելու հանգամանքը» բառերը փոխարինել «բնական գազի սպառման և հաշվարկված գումարի չափերը» բառերով,
թ. 15-րդ կետի 3-րդ և 8-րդ սյունակներում «100000» թիվը փոխարինել «1000000» թվով և 8-րդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին և 13․2-րդ ենթակետերով.
«13․1) նախորդող երկու տարիների ընթացքում յուրաքանչյուր վարկի փաստացի մարված գումարի վերաբերյալ պատմական շարք՝ դրա առկայության պարագայում.
13․2) յուրաքանչյուր վարկի պայմանագրային գումարի չափը»․
3) որոշման N 4 հավելվածի՝
ա․ 5-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
բ․ 5-րդ կետի 3-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
գ․ 6-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
դ․ 6-րդ կետի 3-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
ե․ 13-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
զ․ 14-րդ կետի 2-րդ ենթակետը «չափը» բառից հետո լրացնել «հավասար կամ» բառերով,
է․ N 1 ձևը «(եթե առկա չէ օրենսդրությամբ սահմանված դադարեցման հիմք)» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ․
«Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30-օրյա ժամկետում։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝
1) վերնագիրը «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերից հետո լրացնել «, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերով.
2) 1-ին կետը և 2-րդ կետի 1-ին ենթակետը «հաշմանդամության նպաստ» բառերից հետո լրացնել «, անապահովության նպաստ» բառերով․
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշմանդամության նպաստը,» բառերից հետո լրացնել «անապահովության նպաստը,» բառերով․
4) NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերից հետո լրացնել «, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ» բառերով․
5) N 1 հավելվածի՝
ա․ 1-ին կետը «հաշմանդամության նպաստ,» բառերից հետո լրացնել « անապահովության նպաստ,» բառերով,
բ․ 2-րդ կետը «(այսուհետ՝ նաև նպաստ)» բառերից հետո լրացնել « , ինչպես նաև անապահովության նպաստ» բառերով,
գ․ 49-րդ կետը «նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով, իսկ «նպաստ» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ» բառերով,
դ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1-ին կետով.
«49.1. Եթե անապահովության նպաստ ստացող ընտանիքի մահացած անդամը մահվան օրվա դրությամբ միաժամանակ նպաստառու է կամ կենսաթոշակառու (ունի նպաստ կամ կենսաթոշակ ստանալու իրավունք), ապա նրա մահվան կապակցությամբ նշանակվում է մեկ թաղման նպաստ՝ թաղման նպաստի իրավունք ունեցող անձի ընտրությամբ։»,
ե․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 58.1-ին կետով.
«58․1․ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասում նշված ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում արտացոլվում է անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ թաղման նպաստ նշանակվելու (վճարվելու) մասին տեղեկատվությունը։»․
6) N 2 հավելվածի՝
ա․ 1-ին կետը «(այսուհետ՝ նպաստառու)» բառերից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով,
բ․ 14-րդ կետը «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով, իսկ 14-րդ կետի 3-րդ ենթակետը «նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի» բառերով,
գ․ 16-րդ կետում «կենսաթոշակառուն» բառը փոխարինել «նպաստառուն կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամը» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2026 թվական: