ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2858-Ա |
«04» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՐՊԱԿԸ, ԾԱԾԿԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ (ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց հ. 7 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակը և ինքնակամ ծածկերը ապամոնտաժելու մասին:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 07.05.2026թ. հ.579-Ա որոշումը և հաշվի առնելով տվյալ հատվածում նախատեսվող բարեկարգման ծրագրերը անհրաժեշտ է ապամոնտաժել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակը և ինքնակամ ծածկերը:
ՈՐՈՇԵՑԻ
1. Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոց հ. 7 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շինությունները՝ մետաղական կրպակ և ինքնակամ ծածկերը ապամոնտաժել:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
3. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |