ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 211-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Նաիրի համայնքի 2026 թվականի բյուջեն:
2. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:
4. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:
5. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:
6. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:
7. Հաստատել համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված N 6-ի:
8. Համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2026 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ-19
ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԵ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
|
Համայնքի ղեկավար` |
ՆՈՐԱՅՐ Սարգսյան |
(հավելվածները խմբ. 16.01.26 N 2-Ն, 15.04.26 N 50-Ն, 15.05.26 N 82-Ն, 02.06.26 N 107-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.06.2026, N 107-Ն | 23.12.2025, N 211-Ն | |
| 15.05.2026, N 82-Ն | 23.12.2025, N 211-Ն | |
| 15.04.2026, N 50-Ն | 23.12.2025, N 211-Ն | |
| 16.01.2026, N 2-Ն | 23.12.2025, N 211-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|