ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2026 թվականի N 89-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)Եկամտային մասով․
ա) Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 31613․3 հազար ՀՀ դրամով,
բ) Այլ եկամուտներ տողն ավելացնել 173․5 հազար ՀՀ դրամով (տող 1393)։
2) Ծախսային մասով․
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 31613․3 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետաական և համայնքների ոչ առևտրային կազմակերպությունների) հոդվածին ավելացնել 173․5 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -14
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2026 թվականի մայիսի 20 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2026 թվական: