ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1994 թ. N 180
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ (ԱՎԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ՈՒ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունների կողմից օգտագործվող 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքը` բնակչության համար սահմանված սակագնի չափով:
2. Սահմանել ոռոգման ջրի հանրապետական միջին սակագին` 1 խմ ջրի համար 75 լումա:
3. Հաստատել սահմանված սակագնով Հայաստանի Հանրապետության շրջանների համար հաշվարկված 1 հեկտարի համար ոռոգման ջրի արժեքն ըստ մշակաբույսերի և թույլատրել «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին ջրօգտագործողների հետ կնքել պայմանագրեր այդ արժեքով, համաձայն հավելվածի:
4. Հաստատել ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունների, պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և մյուս ջրօգտագործողների միջև փոխհարաբերությունների կարգը (կցվում է):
5. Թույլատրել «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին տրված ջրի վարձավճարը պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարելու դեպքում դադարեցնել ոռոգման ջրի տալը առանձին ջրօգտագործողների, անհրաժեշտության դեպքում նաև գյուղերին (ավաններին)` այդ մասին 5 օր առաջ տեղյակ պահելով պատգամավորների համապատասխան շրջխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
6. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` ջրատնտեսական համակարգերը 1994 թվականի գարնանը նախապատրաստելու համար պետական ռեզերվից «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին հատկացնել 2 հազար տոննա դիզելային վառելիք, 200 տոննա բենզին, 50 տոննա տրանսֆորմատորային յուղ, 36 տոննա քսայուղեր` համապատասխան կանխավճար մուծելու պայմանով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին ոռոգման համակարգերը գարնանը նախապատրաստելու համար հատկացնել նրան 100 մլն դրամ, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
8. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ոռոգման ջրի վարձի 1993 թվականի պարտքերի և 1994 թվականի ջրի վարձի կանխավճարի գանձման համար:
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին կատարել ոռոգման ջրի վարձից գոյացող գումարների կենտրոնացում և վերաբաշխում շրջանային ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկությունների միջև:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` հաշվի առնելով միջոցների կենտրոնացման և վերաբաշխման անհրաժեշտությունը, «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի համակարգից շահութահարկի գանձումն իրականացնել կենտրոնացված կարգով:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել ջրօգտագործողների ջրի տրման-ընդունման օրինակելի պայմանագրի ձև:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 20-ի N 180 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 1 ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ
|
Գյուղատնտե-սական գոտիները |
Շրջանների անվանումը |
Մեկ հեկտարի համար ոռոգման ջրի վարձն ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի (դրամ) (հեկտար) | ||||||||||||||||
| աշնա-նացան հացա-հատիկ | գարնա-նացան հացա-հատիկ | եգիպտա-ցորեն հատիկ | եգիպտա-ցորեն սիլոսի | առ-վույտ | կորըն-գան | միամյա խոտա-բույսեր | բանջա-րաբոս-տանային մշակա-բույսեր | խոզա-նացան բանջա-րեղեն | կարտո-ֆիլ | ծխա-խոտ | ճակըն-դեղ | խոր-դենի | պտղա-տու այգի | պտղա-տու այգի միջշա-րային | խա-ղողի այգի |
խաղողի նորա-տունկ այգի | ||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
| Արարատյան | Արմավիրի | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5775 | - | 1800 | 6075 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 |
| Էջմիածնի | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5775 | - | 1800 | 6000 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 | |
| Մասիսի | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5850 | - | 1875 | 6075 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 | |
| Արտաշատի | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5850 | - | 1875 | 6075 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 | |
| Արարատի | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5850 | - | 1875 | 6075 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 | |
| Քաղ. Երևան | 3150 | 2400 | 3300 | 2850 | 5850 | - | 1875 | 6075 | 3000 | 2250 | - | - | 4950 | 4875 | 5025 | 5025 | 5625 | |
| Նախա-լեռնային | Թալինի | 2100 | 1500 | 2250 | 1800 | 3375 | - | 1350 | 3750 | - | 2250 | 2850 | - | - | 3150 | 3300 | 4500 | 5400 |
| Բաղրամյանի | 2100 | 1500 | 2250 | 1800 | 3375 | - | 1350 | 3750 | - | 2250 | 1850 | - | - | 3150 | 3300 | 4500 | 5400 | |
| Աշտարակի | 2100 | 1500 | 2250 | 1800 | 3375 | - | 1350 | 3750 | 1875 | 2250 | 1850 | - | - | 3150 | 3300 | 4500 | 4875 | |
| Նաիրիի | 2100 | 1500 | 2250 | 1800 | 3375 | - | 1350 | 3750 | 1875 | 2250 | 1870 | - | - | 3150 | 3300 | 4500 | 4875 | |
| Կոտայքի | 1800 | 1200 | 2100 | 1575 | 3375 | 2100 | 1125 | 3675 | - | 2250 | 2700 | - | - | 3000 | 3150 | 4500 | 4650 | |
| Ապարան-Հրազդան | Ապարանի | 1575 | 1125 | 2250 | 1350 | 3375 | 2250 | 900 | 3000 | - | 1800 | 1875 | - | - | 1875 | 2275 | - | - |
| Հրազդանի | 1575 | 1125 | 2250 | 1350 | 3375 | 2250 | 900 | 3000 | - | 1800 | 1875 | - | - | 1875 | 2275 | - | - | |
| Արագածի | 1575 | 1125 | 2250 | 1350 | 3375 | 2250 | 900 | 3000 | - | 1800 | 1875 | - | - | 1875 | 2275 | - | - | |
| Սևան | Սևանի | 1800 | 1275 | - | 1800 | - | 1950 | 1350 | 2250 | - | 2025 | 2100 | - | - | 2250 | 2400 | - | - |
| Կամոյի | 1800 | 1275 | - | 1800 | - | 1950 | 1350 | 2250 | - | 2025 | 2100 | - | - | 2250 | 2400 | - | - | |
| Հյուսիս-Արևելք | Մարտունու | 1800 | 1275 | - | 1800 | - | 1950 | 1350 | 2250 | - | 2025 | 2100 | - | - | 2250 | 2400 | - | - |
| Վարդենիսի | 1800 | 1275 | - | 1800 | - | 1950 | 1350 | 2250 | - | 2025 | 2100 | - | - | 2250 | 2400 | - | - | |
| Կրասնոսելսկի | 1575 | 900 | 1050 | 750 | - | 1500 | 750 | 2250 | - | 1200 | 1650 | - | - | 2250 | 2400 | - | - | |
| Իջևանի | 1725 | 1050 | 1125 | 750 | - | 1575 | 825 | 2325 | - | 1275 | 1725 | - | - | 2325 | 2475 | 2400 | 2550 | |
| Թումանյանի | 1725 | 1050 | 1125 | 750 | - | 1575 | 825 | 2325 | - | 1275 | 1725 | - | - | 2325 | 2475 | 2400 | 2550 | |
| Նոյեմբերյանի | 2250 | 1650 | 1875 | 1350 | 3000 | 2250 | 975 | 2925 | - | 1275 | 2400 | - | - | 2625 | 2700 | 2250 | 2550 | |
| Տաուշի | 1725 | 1050 | 1125 | 750 | - | 1575 | 825 | 2325 | - | 1275 | 1725 | - | - | 2325 | 2475 | 2400 | 2550 | |
| Լոռի-Փամբակ | Գուգարքի | 1275 | 600 | 1725 | 750 | - | 900 | 600 | 1500 | - | 1200 | - | - | - | 1500 | 1650 | - | - |
| Ստեփանավանի | 1275 | 675 | 1650 | 1125 | - | 1200 | 600 | 1650 | - | 1350 | - | - | - | 1800 | 1875 | - | - | |
| Տաշիրի | 1275 | 675 | 1650 | 1125 | - | 1200 | 600 | 1650 | - | 1350 | - | - | - | 1800 | 1875 | - | - | |
| Շիրակ | Ախուրյանի | 2025 | 1350 | 1650 | 1125 | - | 2025 | 1125 | 2475 | - | 1800 | - | 2475 | - | 2025 | 2475 | - | - |
| Արթիկի | 2025 | 1350 | 1650 | 1125 | - | 2025 | 1125 | 2475 | - | 1800 | - | 2475 | - | 2025 | 2475 | - | - | |
| Անիի | 1800 | 1200 | - | 975 | - | 1650 | 525 | 1875 | - | 1200 | - | - | - | 1800 | - | - | - | |
| Ամասիայի | 2025 | 1350 | 1650 | 1125 | - | 2025 | 1125 | 2475 | - | 1800 | - | 2475 | - | 2025 | 2475 | - | - | |
| Աշոցքի | 1800 | 1200 | - | 975 | - | 1650 | 525 | 1875 | - | 1200 | - | - | - | 1800 | - | - | - | |
| Սպիտակի | 2025 | 1350 | 1650 | 1125 | - | 2025 | 1125 | 2475 | - | 1800 | - | 2475 | - | 2025 | 2475 | - | - | |
| Վայք | Եղեգնաձորի | 2400 | 1800 | 2700 | 2250 | 3375 | 2625 | 1425 | 3300 | - | - | 3300 | - | - | 3000 | 3376 | 3750 | 4125 |
| Վայքի | 1650 | 975 | 2175 | 1650 | 1950 | 1875 | 825 | 2175 | - | - | 1950 | - | - | 2175 | 2250 | - | - | |
| Զանգեզուր | Սիսիանի | 1800 | 1200 | 2250 | 1800 | 2250 | 2100 | 975 | 2475 | - | - | 2025 | - | - | 2400 | 2475 | - | - |
| Գորիսի | 2625 | 2100 | 2850 | 2475 | 3900 | 3150 | - | 3375 | - | - | 3375 | - | - | 3375 | 3750 | - | - | |
| Կապանի | 1875 | 1200 | 2250 | 1800 | 2250 | 2100 | 975 | 2475 | - | - | 2025 | - | - | 2400 | 2475 | - | - | |
| Մեղրու | 2625 | 2100 | 2850 | 2475 | 3900 | 3150 | - | 3375 | - | - | 3375 | - | - | 3375 | 3750 | - | - | |
| Ծանոթագրություն. | Ջրի վարձաչափերը հաշվարկված են միջին եղանակային տարվա համար: Չոր տարիներին ոռոգման նորմաները և ջրի վարձաչափերը պետք է ավելացվեն 15-25 տոկոսով, իսկ խոնավ տարիներին նվազեցվեն` 20-30 տոկոսով: |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 20-ի N 180 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ (ԱՎԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության շրջանային ջրատնտեսական համակարգերի դուստր արտադրական ձեռնարկությունների (այսուհետև` ՋՀԱԴՁ) հետ գյուղատնտեսական նպատակով ոռոգման ջրի տրման-ընդունման պայմանագրերը կնքում են պատգամավորների համապատասխան գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեները:
Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները ոռոգման ջրի տրման-ընդունման պայմանագրերը կնքում են պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների հետ:
Չսեփականաշնորհված պետական և կոլեկտիվ տնտեսությունները ջրի տրման-ընդունման պայմանագրերը կնքում են շրջանի ՋՀԱԴՁ-ի հետ:
2. Ներգյուղական (ներավանային) ջրօգտագործման հարցերը կազմակերպելու, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հետ ջրի տրման-ընդունման պայմանագրեր կնքելու և ջրի վարձը գանձելու համար գյուղերում (ավաններում), շրջանային ՋՀԱԴՁ-երում նախատեսվել է գյուղի (ավանի) ոռոգման տեղամասի պետի հաստիք` ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտությամբ:
Շրջանային ՋՀԱԴՁ-երի գյուղի (ավանի) ոռոգման տեղամասի պետը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից ՋՀԱԴՁ-ի կողմից` պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացմամբ: Նրա աշխատավարձի չափը սահմանվում է ՋՀԱԴՁ-ի տնօրենի աշխատավարձից 10-15 տոկոս պակաս:
3. Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների և մյուս ջրօգտագործողների միջև ջրաբաշխումն իրականացնելու համար շրջանային ՋՀԱԴՁ-ի ենթակայությամբ գյուղերում (ավաններում) պահվում են ջրբաշխեր, մեկ ջրբաշխ` մինչև 300 գյուղացիական տնտեսության կամ 100-150 հեկտար ոռոգելի հողերի սպասարկման հաշվով: Մինչև 200 հեկտար ոռոգելի հող ունեցող գյուղերում (ավաններում) ջրբաշխի պարտականությունները կատարում է տեղամասի պետը:
4. Պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեները հաշվի առնելով ջրօգտագործողների կողմից աճեցվող գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, սահմանված նորմաներին համապատասխան, ջրօգտագործողների հետ ըստ սեփականաշնորհված հողատարածության (հաշվի առած նաև տնամերձ հողամասերը) որոշում են պահանջվող ջրի ծավալը և հաստատված սակագնով նրա տարեկան վարձավճարի չափը: Այդ հաշվարկի տվյալներով որպես պատվիրատու պայմանագրեր են կնքվում պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների և ջրօգտագործողների միջև:
5. Գյուղի բոլոր ջրօգտագործողների ամփոփ տվյալների հիման վրա պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ջրօգտագործման պայմանագիր են կնքում «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի շրջանային ՋՀԱԴՁ-ի հետ:
6. «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ն և նրա շրջանային ՋՀԱԴՁ-երը պատասխանատու են ոռոգման համակարգերի նախապատրաստման և ջրի անխափան մատակարարման համար: ՋՀԱԴՁ-երը ջրբաշխերի միջոցով իրականացնում են ջրօգտագործողների միջև ջրի բաշխումը, հաշվառումը (հատուկ մատյանում): Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը գյուղի (ավանի) ոռոգման տեղամասի պետի ներկայացմամբ պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմները հաստատում են նախորդ ամսվա ջրի տրման-ընդունման ակտը և ոռոգման նպատակով ջուր օգտագործող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ցուցակները:
7. Պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեները ջրի տրման-ընդունման ակտերի և ջրումներ կատարող ջրօգտագործողների ցուցակների հիման վրա սահմանված ժամկետներում կատարում են ջրօգտագործողներից ջրի վարձի գանձում:
8. Սահմանվում է ջրի վարձի գանձման հետևյալ կարգը`
մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը ջրօգտագործողները մուծում են ամբողջ տարվա վարձի 30 տոկոսը` կանխավճարի ձևով, հաջորդ մուծումները կատարում են մինչև օգոստոսի վերջը, իսկ ոռոգման ժամանակաշրջանի ավարտին, ըստ գոտիների, կատարվում են վերջնահաշվարկ ու փոխադարձ պարտքերի վճարում: Բարձրադիր շրջաններում վերջնահաշվարկ կատարվում է մինչև հոկտեմբերի 15-ը, ցածրադիր շրջաններում` մինչև նոյեմբերի 20-ը: Ջրօգտագործողի ցանկությամբ ջրի վարձը կարող է վճարվել միանվագ կամ ամսական:
Ոռոգման ջրի վարձի վճարման վերջին ժամկետը սահմանվում է նոյեմբերի 30-ը:
Որպես պատվիրատու, գյուղական (ավանային) ջրաբաշխման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, տրված ոռոգման ջրի վարձի գանձումն ապահովելու համար շրջանային ՋՀԱԴՁ-երը պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին են փոխանցում հավաքված ջրի վարձի 2 տոկոսը` որպես մատուցված ծառայության վարձավճար:
II. Գյուղի (ավանի) ոռոգման տեղամասի պետի իրավունքներն ու պարտականությունները
10. Ոռոգման տեղամասի պետը`
ա) ղեկավարում է ջրբաշխերի աշխատանքը, յուրաքանչյուր տարի ճշտում է ջրօգտագործողների ցանկը և ամրացնում նրանց ըստ ջրաբաշխերի.
բ) շրջանի ջրատնտեսական համակարգերի արտադրական դուստր ձեռնարկության համապատասխան մասնագետներից ջրաբաշխման կետերում ստանում է գյուղին (ավանին) հատկացվող ջուրը և ելնելով մեկ ջրօգտագործողին հասանելիք ջրի ծախսից, որոշում է միաժամանակ ջրումներ կատարողների թիվը, յուրաքանչյուր ջրբաշխի հասանելիք ջրի ծախսը, հատկացնում է ջուրը և ժամկետ սահմանում մինչև հաջորդ հերթափոխը: Հերթափոխը կատարելիս ստուգում է ջրբաշխի կողմից ջրումների լրացման մատյանում կատարված գրառումների առկայությունը և անհրաժեշտության դեպքում կարգավորում այն.
գ) կազմում է ակտեր ջրօգտագործման կանոնների խախտումների և մասնավորապես ոռոգման ջրանցքների ափերի, հիդրոտեխնիկական կառույցների, ջրաչափիչ և մյուս սարքերի քանդման, ջրարգելակների բացման մասին և սահմանված կարգով դրանք ներկայացնում ՋՀԱԴՁ-ին և պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործկոմ` ջրօգտագործման կանոնները խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար.
դ) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ՋՀԱԴՁ-ի համապատասխան մասնագետի հետ միասին, ամենօրյա ստորագրված օրագրերի հիման վրա, կազմում է ջրի տրման-ընդունման ակտը, ներկայացնում ՋՀԱԴՁ-ի ու պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի հաստատմանը: Ջրբաշխերից հավաքում է ջրօգտագործողների ցուցակները և ներկայացնում պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմների հաստատմանը: Ամսական ակտերի ու ջրօգտագործողների ցուցակների հիման վրա որոշում է յուրաքանչյուր ջրօգտագործողի վարձաչափը: Լրացնում է անդորրագրերը և հանձնում ջրբաշխերին, որոնք ստորագրությամբ հանձնում են իրենց ամրացված ջրօգտագործողներին և հետևում սահմանված ժամկետներում վճարումների կատարմանը.
ե) պատասխանատու է գյուղի (ավանի) սահմաններում գտնվող ոռոգման, չորացման ջրանցքների, հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկապես սարքին վիճակի, դրանց անխափան շահագործման, ջրի արդյունավետ օգտագործման և տրված ջրի վարձի գանձման համար:
III. Պատասխանատվություն ջրօգտագործման կանոնների խախտման համար
11. Ջրի տրման-ընդունման պայմանագիրը կնքվում է միայն ոռոգման ջրի տրման կանխավճարը և պարտքը վճարելու դեպքում: Կանխավճարը և պարտքը չվճարելու դեպքում պայմանագիրը սահմանված կարգով լուծվում է և ջրօգտագործողներին ոռոգման ջուր չի տրվում:
12. Սահմանված ժամկետին ոռոգման ջրի դիմաց ջրօգտագործողի կողմից վարձը չվճարելու դեպքում ՋՀԱԴՁ-ի կողմից ջրօգտագործողից գանձվում է տույժ` ուշացված յուրաքանչյուր օրվա համար չմուծված գումարի 0,5 տոկոսի չափով:
13. Ջրամատակարարի մեղքով ոռոգման ջրի ջրամատակարարման պատճառով բերքի լրիվ կամ մասնակի կորստի համար, շրջանի մասնագիտացված հանձնաժողովի ակտի հիման վրա, սահմանված կարգով ջրօգտագործողին հատուցվում են պատճառված վնասները: