Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 768-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 15-րդ կետում «3940» թիվը փոխարինել «4300» թվով»․
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին կետով․
«17.1. Յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 1000 գլուխ տոհմային ԽԵԿ (անկախ նախկինում շահառու հանդիսանալու հանգամանքից), իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 1,1 մլրդ դրամը։»․
3) 18-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա․ «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ․ «ե» պարբերությունում «12» թիվը փոխարինել «18» թվով,
գ․ «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժ․ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով,»,
դ․ «ժա» պարբերությունից հանել «և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի» բառերը․
ե․ «ժդ» պարբերությունում «երեք» բառը փոխարինել «չորս» բառով․
4) 30-րդ կետում «(1․0 մլն դրամ)» բառերը փոխարինել «(1․1 մլն դրամ)» բառերով, իսկ «40%-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30%-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար» բառերը փոխարինել «50%-ը» բառերով․
5) 35-րդ կետում՝
ա․ 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով․
«6) ներմուծված կենդանիների կրկնակի համարակալումը և նույնականացումը․
7) «Անի Պաս» համակարգում կենդանիների գրանցումը։»․
6) 38-րդ կետի 1-ին ենթակետում «12» թիվը փոխարինել «18» թվով․
7) 40-րդ կետում «1 մլրդ 365 մլն» բառերը փոխարինել «2 մլրդ 242 մլն» բառերով, իսկ «1,750 մլրդ» բառերը փոխարինել «1,030 մլրդ» բառերով․
8) 41-րդ կետում «1750» թիվը փոխարինել «950» թվով, «517 մլն 708» բառերը փոխարինել «427 մլն 032» բառերով, «2190» թիվը փոխարինել «3350» թվով, իսկ «847 մլն» բառերը փոխարինել «1,815 մլրդ» բառերով․
9) 42-րդ կետում՝
ա․ 1-ին ենթակետում «1․0 մլն դրամը» բառերը փոխարինել «1․1 մլն դրամը» բառերով,
բ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) վարկերը տրամադրվելու են մինչև 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% անվանական տոկոսադրույքով, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով։»,
գ․ 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
10) 44-րդ կետից հետո նշված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը
|
». | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) 45-րդ կետի 1-ին ենթակետում «3940» թիվը փոխարինել «4300» թվով»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
01.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |