ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «տեղեկանք» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վկայական» բառով, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ հոդվածի տասնհինգերորդ պարբերության, Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածի 4-րդ մասի և Օրենքի 18-րդ հոդվածով շարադրվող 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի։
Հոդված 2․ Օրենքի 2-րդ հոդվածով շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի տասնչորսերորդ պարբերությունից հանել «կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու,» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ստանալու» բառից հետո լրացնել «վարչական վարույթ իրականացնելու» բառերով․
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող վկայական տալու վարչական վարույթ իրականացնելու և կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց։»։
Հոդված 4․ Օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում «, ներառյալ՝» բառը փոխարինել «և» բառով։
Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածով շարադրվող 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «կացության քարտ տրամադրելը,» բառերը․
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-212-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: