ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։
Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։
Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաև պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին։»։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-217-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: