ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1994 թ. N 54
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 219 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ հաստատված ծայրամասային լեռնային բնակավայրերի ցանկում ընդգրկել Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |