ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 496-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պետրոպօլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09423673) 2025 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 03-25-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,791,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նաիրի-Նունե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08609658) 2025 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 03-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շարժական քարաղացի վարձակալության ծառայությունների մատուցում՝ 50,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01513552) 2025 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 04-25-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոմպային համակարգի ձեռքբերում՝ 556,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 26.05.26 N 282-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |