ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2564-Ա «18» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի Հ.579-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի մայիսի 7-ի հ.579-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ավագանին տվել է իր համաձայնությունը «Կոֆֆենետ» ՍՊԸ-ից՝ որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06072023-01-0296 և հ.06072023-01-0059 վկայականներ), Իսահակյան փողոց հ.7 հասցեում գտնվող 19,5քմ մակերեսով շինությունը և Նալբանդյան փողոց 23/1 հասցեում գտնվող 20,0քմ մակերեսով շինությունը, «Արարշին Գրուպ» ՍՊԸ-ից՝ որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07032019-01-0327, հ.07032019-01-0326 և 07032019-01-0320 վկայականներ), Իսահակյան փողոց հ.3/3 հասցեում գտնվող 111,65քմ մակերեսով շինությունները, Իսահակյան փողոց հ.3/4 հասցեում գտնվող 33,0քմ մակերեսով շինությունը և Իսահակյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող 23,34քմ մակերեսով շինությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն և 2026 թվականի մայիսի 7-ի հ.579-Ա որոշումները.
1. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Կոֆֆենետ» ՍՊԸ-ի և «Արարշին Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ Իսահակյան փողոց հ.7 հասցեում գտնվող 19,5քմ, Նալբանդյան փողոց 23/1 հասցեում գտնվող 20,0քմ մակերեսով շինությունների և Իսահակյան փողոց հ.3/3 հասցեում գտնվող 111,65քմ մակերեսով շինությունների, Իսահակյան փողոց հ.3/4 հասցեում գտնվող 33,0քմ մակերեսով շինության և Իսահակյան փողոց հ.3/5 հասցեում գտնվող 23,34քմ մակերեսով շինությունների համար:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրատվության մասին պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |