ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2553-Ա «18» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/1 ՀԱՍՑԵԻ 6900.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Բաբայան փողոցի հ.1/1 հասցեի` 6900.0քմ մակերեսով հողամասն ի օգուտ Երևան համայնքի հրաժարվելու մասին՝ այն որպես այգի բարեկարգելու և կանաչապատելու պայմանով:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.03032020-01-0270 վկայականը:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 101-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2026թ. հ.Դ-48764-26 եզրակացությունը.
1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Բաբայան փողոցի հ.1/1 հասցեի՝ 6900.0քմ մակերեսով, 01-012-0327-0091 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ ընկերության կողմից հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջատար մասնագետ Մելինե Հովհաննիսյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |