ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը «նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել «, որոնք երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) կամ ղեկավարման իրավունքի հավաստագրի համար կարող է դիմել «Կրթության մասին» օրենքի 40․1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»․
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
3) 6-րդ մասի 1-ին կետի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) նախակրթարան՝ 4-6 տարեկանների, իսկ բնակավայրում նախադպրոցական կրթական ծրագիր կամ ծառայություն առաջարկող միակ ուսումնական հաստատությունը (կազմակերպությունը) լինելու դեպքում՝ 3-6 տարեկան երեխաների ընդգրկմամբ.»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 21 Երևան ՀՕ-193-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: