ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2486-Ա «14» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.3857-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 06/02/2026թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-06022026-01- 0050 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից համադրում առկա չլինելու վերաբերյալ 06.05.2026թ. հ.ԱՏ-06052026-01-0893 տեղեկանքը, ինչպես նաև քաղաքացի Վիկտորիա Հարությունյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (16.04.2026թ. հ.Դ-38654-26),
1․ Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3857-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշման նախաբանը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանված են բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման:»,
2) Որոշման 1-ին կետում «186,2քմ» բառերը փոխարինել «176,42քմ» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. Փամբուխչյան |