ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2489-Ա «14» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.6/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերգեյ Արիստագեսյանի դիմումը՝ Բաբաջանյան փողոց հ.6/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սերգեյ Արիստագեսյանին պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0211 վկայական) գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122016-01-0211 վկայականը, որի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի փետրվարի 16-ի h. 01/11.1/1990-2026 գրությունը և բնակելի տան կառուցման էսքիզ առաջարկը:
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` քննարկվող հողամասը ներառվել է ընդհանուր օգտագործման տարածքների գոտում: Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, hողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2026 թվականի փետրվարի 16-ի h.01/11.1/1990-2026 գրությունը, աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-21502-26 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն ` Բաբաջանյան փողոց հ.6/9 հասցեում գտնվող, Սերգեյ Արիստագեսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.01612 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,Ե ՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. Փամբուխչյան |