ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2388-Ա |
«08» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.1/7 ԱՎՏՈՄԱՏ ԳԱՆՁՄԱՆ ԿԵՏԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի լ/ա Էդգար Աբգարյանի դիմումը՝ Սայաթ-Նովայի պողոտայի հ.1/7 ավտոմատ գանձման կետի զբաղեցրած հողամասի համար 28.07.2002 թվականին կնքված հ.3-7443 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, և հիմք ընդունելով որոկավորում ունեցող կազմակերպության՝ «Լիլարմին» ՍՊԸ-ի կողմից տրված 27.04.2026թ եզրակացությունը՝ վարձակալության իրավունքով պատկանող հողամասում առկա շինություններն ապամոնտաժված են.
1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Սայաթ-Նովայի պողոտայի հ.1/7 ավտոմատ գանձման կետի 10,0 քմ մակերեսով հողամասի համար 28.07.2002 թվականին կնքված հ. 3-7443 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |