ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2389-Ա |
«08» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի08.05.2026 թ. հ. 2389-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
|
N |
Հաշմանդամի ԱԱՀ |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
|
1 |
Ռազմիկ Աղասու Սամսոնյան |
27 SS 700 |
Մարիամ Ավագյան |
31.12.2026թ. |
|
2 |
Վանիկ Հրանտի Առաքելյան |
55 RK 155 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
3 |
Բագրատ Հրաչյայի Խաչատրյան |
35 SN 656 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
4 |
Արսեն Արարատի Վարդանյան |
35 RF 984 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
5 |
Բելա Գրիշայի Սահակյան |
88 CC 848 |
Գոռ Մարտիրոսյան |
31.12.2026թ. |
|
6 |
Գոհար Վաչիկի Մարտոյան |
99 JR 699 |
Արտեմ Ավետիսյան |
01.09.2026թ. |
|
7 |
Սպարտակ Սարգսի Գրիգորյան |
10 NW 100 |
Մարիամ Գրիգորյան |
31.12.2026թ. |
|
8 |
Սոնա Լյովայի Սարիբեկյան |
88 SS 880 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |