ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2357-Ա |
«07» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.67/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 01-007-0110-0043 ԵՎ 01-007-0110-0065 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Դարբինյանի լ/ա Մխիթար Դարբինյանի և Արման Եղիազարյանի դիմումները՝ Հաղթանակի փողոցի հ.67/1 և Հաղթանակ 39-րդ տեղամաս հ.64/1 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Դարբինյանին պատկանող /ծածկագիր՝ 01-007-0110-0043 և 01-007-0110-0065/ հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.31102017-01-0127 և 30012023-01-0157 վկայականներ) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակի փողոցի հ.67/1 և Հաղթանակ 39-րդ տեղամաս հ.64/1 հասցեներում գտնվող /ծածկագիր՝ 01-007-0110-0043 և 01-007-0110-0065/ հողամասերը գտնվում են բնակավայրերի, բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի (01-007-0110-0043 և 01-007-0110-0065 կադաստրային ծածկագրով) հողամասերը գտնվում են 9-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/68337-25 և հ.Դ-82759-25 եզրակացությունները.
1. Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշման համաձայն՝ Հաղթանակի փողոցի հ.67/1 և Հաղթանակ 39-րդ տեղամաս հ.64/1 հասցեներում գտնվող /ծածկագիր՝ 01-007-0110-0043 և 01-007-0110-0065/ Սամվել Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող համապատասխանաբար՝ 0.005398հա և 0.02865հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվությունների (ճարտարապետահատակագծային առաջադրանքների)։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասերի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների տարբերության գումարները սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |