ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2330-Ա |
«07» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 4-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ.9 ՀԱՏՎԱԾ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուրեն Քալաշյանի լ/ա Գայանե Սիմոնյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամաս 4-րդ տեղամաս հ.9 հատված հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի հ.Հ-2481 արխիվային տեղեկանքը, Սպանդարյանի անվան կոլտնտեսության 1990թ. օգոստոսի 10-ի ընդհանուր ժողովի հ.4 արձանագրության հ.4 քաղվածքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամաս 4-րդ տեղամաս հ.9 հատված հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 670.0՝ որքան որ ամրագված է փաստաթղթերում:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 9-րդ գոտում, որ ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասի ծածկագիր՝ 01-001-0472-0003/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/10373-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամաս 4-րդ տեղամաս հ.9 հատված հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ մակերեսը կազմում 670.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |