ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2982-Ա |
«25» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Ազատ Շերենցի /Դավթաշեն 8-րդ/ փողոց, հ.1/18 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված՝ պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 14.02.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից 30.12.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի դիմումները (02.02.2021թ. հ.Կ-587, 03.12.2021թ. հ.Կ-4928, 25.01.2022թ. հ.Կ-217, 16.08.2023թ. հ.Դ-100360-23, 14.09.2023թ. հ.Դ-114348-23, 29.11.2023թ. հ.Դ-148834-23, 21.05.2024թ. հ.Դ-65495-24, 11.07.2024թ. հ.Դ-88721-24, 11.10.2024թ. հ.Դ-129953-24, 26.11.2024թ. հ.Դ-150216-24, 03.01.2025թ. հ.Դ-164-25, 31.03.2025թ. հ.Դ-33949-25, 19.05.2025թ. հ.Դ-53385-25).
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ազատ Շերենցի /Դավթաշեն 8-րդ/ փողոց, հ.1/18 հասցեում գտնվող 255,90քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022DVFQNL) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 255.90քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Վահրամ Ապետնակի Կարապետյանին, այսուհետ՝ Գնորդ։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին մուտքագրված համապատասխանաբար՝ 1287420 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր քսան) դրամ և 6368993 (վեց միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր իննսուներեք) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Վահրամ Ապետնակի Կարապետյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
(4-րդ կետը խմբ. 07.05.26 N 2293-Ա)
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |