ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2026 թվականի N 641-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1364-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Շինարարական աշխատանքներ իրականացնելու մասին» N 1364-Ա որոշումը՝ դադարեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «ԵՐԵՎԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2014 թվականի հունիսի 18-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 45/0014 պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) գործողությունը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշումը և պայմանագրից հրաժարվելու հիմքով այն վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 330.1-ին հոդվածով սահմանված կարգով ուղարկել «ԵՐԵՎԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծանուցումը «ԵՐԵՎԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստացվելու կամ օրենքի իմաստով ծանուցված համարվելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետի ավարտից հետո դիմել Կադաստրի կոմիտեին՝ հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետը՝ «ԵՐԵՎԱՆՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով՝ պայմանագրից հրաժարվելու հիմքով։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
14.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |