ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
11 մայիսի 2026 թ. |
N 129-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» N 18-Ն որոշման 2-րդ կետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
|
2026 թվականի մայիսի 11 ք. Երևան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետությանկենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. մայիսի 11-ի N 129-Ն որոշման |
|
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. մարտի 27-ի N 18-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման
Ընտրության անվանում
Կուսակցություն/ դաշինք
Հաշվետու ժամանակահատված
Մուտքեր
|
Հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը |
Մուծման գումարի չափը (ՀՀ դրամ) |
Մուծում կատարած անձանց տվյալները |
|
1 |
2 |
3 |
|
Ընդամենը |
0.0 |
Հայտարարագրված ծախսեր
|
ապրանքների և ծառայու-թյունների ձեռքբերման ծախսերի ամսաթիվ |
ձեռքբերված ապրանքների և ծառայությունների անվանում |
Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափ |
ապրանքների և ծառայու-թյունների շուկայական արժեք |
կատարված (նաև կատարվելիք) ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ |
ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի չափը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ ԸՕ սահմանված ժամկետից հետո |
|
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
Ընդամենը |
0.00 |
0.00 |
0.0 | ||
|
Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափ | |||
|
ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ամսաթիվ |
ձեռքբերված ապրանքների և ծառայությունների անվանում |
hիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափ |
կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ |
|
10 |
11 |
12 |
13 |
|
Ընդամենը |
0.00 |
||
|
Ընդամենը մուտքեր |
0.0 |
|
Հայտարարագրված ծախսեր |
0.0 |
|
Ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքների ընդհանուր չափ |
0.0 |
|
Ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի ընդհանուր չափ |
0.0 |
|
Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափ |
0.0 |
|
Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ |
0.0 |
|
Հիմնադրամում մնացած գումարի չափ |
0.0 |
Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից՝ պայմանագրերը, փաստաթղթերը _______ թերթից:
|
_______________________________________________________ թեկնածուի ստորագրություն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն |
ստորագրություն, |
օր, ամիս,տարեթիվ |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների
1.1 Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի հերթական, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային եղանակով` Adobe Acrobat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
1.2 Հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ՝ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության (բացառությամբ՝ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման համար կատարված ծախսերի վերաբերյալ:
1.3 Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի ընտրությունների դեպքում՝ թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, համացանցով նախընտրական քարոզչության իրականացման, այդ թվում՝ քաղաքական գովազդի հրապարակման, նախընտրական քարոզչության ընթացքում սոցիոլոգիական հարցումների և հետազոտությունների իրականացման, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման, ընտրական շտաբների տեղակայման նպատակով տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ տպագիր նյութերի պատրաստման ու տարածման հետ կապված, նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալության հետ կապված (բացառությամբ՝ մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների), նախընտրական քարոզչության իրականացման նպատակով կազմակերպված մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման, վստահված անձանց տրվող փոխհատուցման ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:
2. Հայտարարագիրը կազմելու համար.
2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), թեկնածուն մասնակցում է:
2.2 «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանում, թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, թեկնածուի դեպքում` թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը:
2.3 «Հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում լրացվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցման տարեթիվը, ամիսը, օրը: Առաջին 2 հայտարարագրերի դեպքում, որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ, լրացվում է Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ օրերի տարեթիվը, ամիսը, օրը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության տարեթիվը, ամիսը, օրը: Յուրաքանչյուր հաջորդ հայտարարագիր իր մեջ ներառում է նախորդ հայտարարագրերի տվյալները:
2.4 «Մուտքեր» մասի.
1) «Հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը 1» սյունակի յուրաքանչյուր տողում, ըստ հերթականության, լրացվում է տարեթիվը, ամիսը, օրն այն օրերի, երբ կատարվել են մուծումները,
2) «Մուծման գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծման ընդհանուր չափը` ՀՀ դրամով,
3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափը 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը,
4) «Մուծում կատարած անձանց տվյալները 3» սյունակում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, որը հրապարակման ենթակա չէ, կուսակցության դեպքում՝ կուսակցության անվանումը:
2.5 «Հայտարարագրված ծախսեր» մասի.
1) «ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ամսաթիվ 4» սյունակի յուրաքանչյուր տողում, ըստ հերթականության, լրացվում է ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրությունը՝ տարեթիվը, ամիսը, օրն այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում՝ լրացվում են «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ»,
2) «ձեռքբերված ապրանքների և ծառայությունների անվանումը 5» սյունակում՝ ըստ օրերի, առանձին տողերում լրացվում է ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,
3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 5-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)»,
4) «ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշվում է ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 7-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 6-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը,
5) «կատարված (նաև կատարվելիք) ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները 8» սյունակում լրացվում են 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի (նաև կատարվելիք ծախսերի) կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, տարեթիվը, ամիսը, օրը, վճարման անդորրագրի համարը, տարեթիվը, ամիսը, օրը և այլն),
6) «ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի չափը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ ԸՕ սահմանված ժամկետից հետո 9» սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը, եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի մասով վճարման ենթակա պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)»,
7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 27-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 7» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:
3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստիև հայտարարագրի մյուս տողերում չներառված ծախսերի ընդհանուր չափը:
1) «ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ամսաթիվ 10» սյունակի յուրաքանչյուր տողում, ըստ հերթականության, հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ժամանակագրությունը՝ տարեթիվը, ամիսը, օրն այն օրերի, երբ կատարվել են ծախսերը․
2) «ձեռքբերված ապրանքների և ծառայությունների անվանումը 11» սյունակում՝ ըստ օրերի, առանձին տողերում լրացվում է ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը,
3) «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափը 12» սյունակում լրացվում է 11-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար hիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափը:
4) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափը 12» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը,
5) «Կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները -13» սյունակում լրացվում է հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթական ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները:
4. Ընդամենը մուտքեր տողում նշվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը,
5․ Հայտարարագրված ծախսեր տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափ 6» սյունակի «Ընդամենը» տողի թիվը,
6․ Ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքների ընդհանուր չափը տողում նշվում է «ապրանքների և ծառայությունների շուկայական արժեք 7» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը,
7․ «Ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի ընդհանուր չափ» տողում լրացվում է «ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված կատարվելիք ծախսերի չափը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիր ներկայացնելու՝ ԸՕ սահմանված ժամկետից հետո 9» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը,
8․ Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը տողում նշվում է «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի չափ 12» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը,
9․ «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 6 » սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը
10. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Մուծման գումարի չափը 2» սյունակի «Ընդամենը» տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի տարբերությանը:
11. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում են հայտարարագրի թերթերի և դրան կից պայմանագրերի, փաստաթղթերի թերթերի թվերը:
Հայտարարագիրը ստորագրում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի դեպքում՝ թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու տարեթիվը, ամիսը, օրը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում՝ լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2026 թվական: