ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության կազմակերպման, սկզբունքների, պաշտոնների դասակարգման, պաշտոնների համալրման, կոչումների շնորհման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:
(1-ին հոդվածը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
| Ոստիկանությունում ծառայությունը |
1. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և մարդասիրության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
2. Սույն օրենքը տարածվում է նաև ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ոստիկանության ծառայողների վրա։
3. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանության ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
4. Ռոտացիայի ենթակա ոստիկանության ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով:
6. Ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտերով ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
8. Ոստիկանությունում ծառայության բարեվարքության համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքներով:
9. Ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-150-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածի 1-ին, 5-8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը` համաձայն նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի)
|
Հոդված 3. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ |
1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը ծառայության է անցել սույն օրենքով սահմանված կարգով, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:
Ոստիկանության ծառայող են համարվում նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով:
Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:
2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:
(3-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-143-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
|
Հոդված 4. |
Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը |
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-63-Ն)
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- Ոստիկանության պետ,
- Ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ,
- Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ.
- Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ,
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան, հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան,
- ավագ տեսուչ, ավագ քրեական ոստիկան, ավագ համայնքային ոստիկան, ավագ պարեկ,
- տեսուչ, քրեական ոստիկան, համայնքային ոստիկան, պարեկ.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
1.1.
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-63-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց., փոփ. 26.06.23 ՀՕ-246-Ն, լրաց., խմբ., փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 5. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
- ոստիկանության գեներալ-գնդապետ,
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ.
3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.
31) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ.
4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:
41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:
8. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում անձանց ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
|
Հոդված 5.1. |
Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը |
1. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին վարչապետի որոշման նախագիծը:
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-434-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 6. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-գնդապետի կոչումն է:
2. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)
3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:
4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:
5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Կառավարությունը:
6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:
(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 7. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- ոստիկանության ավագ` 3 տարի,
- ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- ոստիկանության կապիտան` 3 տարի,
- ոստիկանության մայոր` 4 տարի.
21) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:
21. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
22. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
3. Կարգապահական տույժ ունենալու կամ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 8. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ |
Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:
|
Հոդված 9. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՋԵՑՎԱԾ ԿՈՉՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ |
Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:
|
Հոդված 10. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ |
Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 21.04.23 ՀՕ-135-Ն)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(վերնագիրը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
| Հոդված 11. | Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները |
1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).
2) տիրապետում է հայերենին և իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:
2. (մասն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-240-Ն)
3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։
4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, և նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքով, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.
3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությամբ.
3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:
6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, թեկնածուների ընտրության և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 03.06.20 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, խմբ., փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն, փոփ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ |
1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության դրոշի առջև, Կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Ոստիկանությունում` երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:
2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետում:
4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
(12-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-220-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 13. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ |
1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:
2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը։
3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:
4. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-434-Ն)
4.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։
5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:
5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։
6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:
7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:
8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:
9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում (բացառությամբ Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի) նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով:
9.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված պայմանների հաշվառմամբ։
10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել ոստիկանությունում ծառայության այլ պաշտոնի:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-246-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 13.1. |
Ոստիկանության պետի ու Ոստիկանության պետի տեղակալի նշանակումը և ազատումը |
(վերնագիրը փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն)
1. Ոստիկանության պետ նշանակելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-434-Ն)
(13.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 14. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումը առնվազն մեկ տարի զբաղեցրել է առնվազն ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սույն մասով սահմանված ժամկետը լրանալը:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը, ինչպես նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը առնվազն ութ տարի զբաղեցրել են միջին խմբի պաշտոն:
Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:
3.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ստորև նշված անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կամ համապատասխան որակավորմամբ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
3) ոստիկանության միջին խմբի այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
4) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
5) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.
6) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնից փոխադրվող ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
7) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:
Սույն մասի 1-ին և 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի:
6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների և հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պարեկի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
6.2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
6.3. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
7.1. Համայնքային ոստիկանի պաշտոնում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
7.2. Ոստիկանության գվարդիայում ոստիկանության ծառայության պաշտոններում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում, իսկ շարքային կազմի ծառայողների դեպքում՝ նաև առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն, և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում անցել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը ոստիկանության գվարդիայի միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները:
9. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:
9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը։
10․ Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, վերջին հինգ տարիների ընթացքում սույն պարբերությամբ նախատեսված մարմիններում աշխատանքային հարաբերությունները դադարեցրած դատախազները, զինծառայողները, ծառայողները (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված քաղաքացիների), ինչպես նաև վերջին տասը տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում համապատասխան (այդ թվում՝ նախկին) դատախազը, զինծառայողը, ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում են առնվազն մեկամսյա պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում են պաշտոնի:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:
11. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց.17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-246-Ն, խմբ., փոփ. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, լրաց., փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն, լրաց., խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-165-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 7.1-ին մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև սույն օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով «Ոստիկանության գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ ընդունելություն հայտարարելը` համաձայն 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի)
(հոդվածի 7.2-րդ մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև սույն օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով համապատասխան որակավորմամբ ընդունելություն հայտարարելը` համաձայն 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի)
| Հոդված 14.1. | Ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` եռամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:
3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Կառավարության, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո վերապատրաստումը պարտադիր է:
5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:
6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:
(14.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
| Հոդված 14.2. | Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը |
(հոդվածը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
| Ոստիկանության ծառայողների ատեստավորումը |
վերնագիրը խմբ. 21.04.23 ՀՕ-135-Ն)
1. Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:
2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ոստիկանության ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի ատեստավորումն իրականացվում է վերապատրաստումից հետո:
4. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաև ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ոստիկանության ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի: Սույն օրենքի 14.1-ին հոդվածի համաձայն՝ ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման: Այդ դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է մասնակցել զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
6. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
7. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց երկու ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը պարտավոր է մասնակցել երկամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
9. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ոստիկանության ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
10. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ոստիկանության ծառայողները ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
12. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
14. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
15. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
16. Սույն հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են ոստիկանության տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
17. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորմանը կարող են կրկին մասնակցել ոչ շուտ, քան հրամանով հաստատված եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
18. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
19. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.
2) ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելիս:
20. Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ոստիկանության ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:
21. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, ատեստավորման կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 11.06.09 ՀՕ-150-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 16. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
Վերապատրաստում կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
1.1. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-400-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, խմբ. 26.06.23 ՀՕ-246-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-400-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխության մասով` պարեկային ծառայության և քրեական ոստիկանության ծառայողների համար ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ոստիկանության մյուս ծառայողների համար՝ 2026 թվականի հունվարի 1-ից)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
|
Հոդված 17. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆՐԱ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ |
Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` անկախ տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածից:
(17-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 18. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ |
1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`
1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետները լրանալը.
2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) առողջական վիճակից ելնելով` ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
4) (կետն ուժը կորցրել է 21.04.23 ՀՕ-135-Ն)
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն երեք տարի առաջ:
(18-րդ հոդվածը խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
|
Հոդված 19. |
Ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքները |
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը.
2) իրավական պաշտպանությունը՝ դատական և վերադասության կարգով.
3) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը։
(19-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 20. |
Ոստիկանության ծառայողի հիմնական պարտականությունները |
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, ոստիկանության ծառայողի հիմնական պարտականություններն են՝
1) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո․
2) օրենքով սահմանված դեպքերում բժշկական ստուգում անցնելը, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելը, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը․
3) ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելու դեպքում հիմնավոր կասկածի հիմքով ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելը։
(20-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 21. |
Ոստիկանության ծառայողի վարձատրությունը |
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն)
1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
1.1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
(21-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-164-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-400-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 22. |
Դրամական օգնությունը` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ |
(վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 07.02.24 ՀՕ-56-Ն)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, 07.02.24 ՀՕ-56-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 23. |
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
|
Հոդված 24. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ |
1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:
2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 25. |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼԸ |
Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:
(25-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 26. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼԸ |
Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:
(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
| Հոդված 27. | Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը |
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, որի որակի և դիզայնի միասնական չափանիշները, ինչպես նաև նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:
2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-495-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 28.
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:
Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Կառավարությունը:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 29. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) մարդկանց փրկության համար.
4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.
5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.
6) զանգվածային անկարգությունների կանխման համար.
7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.
8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ոստիկանության պետը:
(29-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, 14.04.11 ՀՕ-92-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 30. |
ՀԱՆԳՍՏՅԱՆ և ՏՈՆ ՕՐԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ |
1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-164-Ն)
(30-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն)
|
Հոդված 31. |
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ |
1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար` որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:
2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:
3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Ոստիկանության պետը:
(31-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 32. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները.
1) ամենամյա.
2) ուսումնական.
3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):
Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:
Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ ծառայողներին` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:
Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:
3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
(32-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 12.12.13 ՀՕ-164-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 33. |
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, յուրաքանչյուրը` 15 օր տևողությամբ:
2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:
3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
(33-րդ հոդվածը փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն)
|
Հոդված 34. |
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
(34-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
|
Հոդված 35. |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ`
1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 10 օր.
2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 15 օր:
2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
|
Հոդված 36. |
ԿԱՐՃԱՏև ԱՐՁԱԿՈՒՐԴԸ |
Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատև արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:
|
Հոդված 37. |
ԺաՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ |
Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:
(37-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Հոդված 38. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՆ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ |
Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս` սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
| Հոդված 38.1. |
Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը |
1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը որոշում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը):
2. Ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով և կոչումներով:
(38.1-ին հոդվածը լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված սահմանափակումներից բացի, ոստիկանության ծառայողն իրավունք չունի նաև`
1) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց․
2) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, բացառությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում մասնակցության դեպքերի.
3) լինելու որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական միավորման (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների, ինչպես նաև արհեստակցական և կրոնական կազմակերպությունների) անդամ։
(39-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 14.04.11 ՀՕ-92-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-116-Ն, խմբ. 03.07.25 ՀՕ-240-Ն, 02.10.25 ՀՕ-317-Ն)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 18.02.20 ՍԴՈ-1506 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 03.07.25 ՀՕ-240-Ն օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-274-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
(հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը` համաձայն նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի)
(հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` համաձայն 02.10.25 ՀՕ-317-Ն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի)
| ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում ծառայությունից.
5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, արհեստագործական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տևողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.
2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.
3) մինչև սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մեկից ավելի ժամկետների միաժամանակյա առկայության դեպքում նվազ ժամկետները հաշվակցվում են առավելագույն ժամկետի մեջ՝ մինչև վերջինիս ավարտը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ընդհատման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետում:
3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:
(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-56-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 41. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 42. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
| Հոդված 42.1. | Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը |
(հոդվածն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
| ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
|
Հոդված 44. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
Գ Լ ՈՒ Խ 9.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
|
Հոդված 45. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա.
2.1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից առնվազն մեկը՝ խիստ կարգապահական կամ «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
7) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
9.1) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանական կրթական ծրագրով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:
111) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.
11.2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.
11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.
12) մահվան դեպքում.
13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:
1.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
1.2․ Դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու, ինչպես նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը կիրառված լինելու դեպքում վերջինս ազատվում է ոստիկանությունում ծառայությունից։
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը):
3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 1.2-րդ մասով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա:
5. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, խմբ., փոփ., լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-165-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 46. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) այլ պաշտոնի նշանակվելիս.
5) (կետն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
6) վեց ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:
2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը):
(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, 24.10.24 ՀՕ-434-Ն, 16.04.26 ՀՕ-165-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 47. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
|
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
|
Ոստիկանության պետ |
60 |
|
Ոստիկանության պետի տեղակալ |
60 |
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ Ոստիկանության պետի ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Ոստիկանության պետի առաջարկությամբ:
3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
3.1. Ոստիկանության ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածով նախատեսված տարիքային շեմից մինչև հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ՝ մեկ տարի ժամկետով, եթե տվյալ ծառայողն իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
|
Պաշտոնների խումբը |
Ծառայության սահմանային տարիքը |
|
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ |
60 |
|
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ |
58 |
|
ոստիկանության միջին խմբի պաշտոններ |
58 |
|
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ |
55 |
6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ., լրաց. 03.07.25 ՀՕ-240-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 48. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված` բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:
(48-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 49. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ |
1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:
Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:
1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված` ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները:
2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը, իսկ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված ատեստավորումից դրական եզրակացություն ստացած լինելու դեպքում՝ նաև ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարը, բայց ոչ ավելի, քան այդ հավելավճարի հաշվարկման ժամկետի ավարտը:
3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում` մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(49-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ., լրաց., փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 10.
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
|
Հոդված 50. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ |
Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:
(50-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն)
|
Հոդված 51. |
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
| ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ |
1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ժամանակահատվածը:
2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով:
Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով:
(52-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-164-Ն, 03.07.25 ՀՕ-240-Ն)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 15.10.24 ՍԴՈ-1757 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 03.07.25 ՀՕ-240-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությամբ)
Գ Լ ՈՒ Խ 11.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 53. |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.09 ՀՕ-105-Ն)
|
Հոդված 54. |
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-400-Ն)
| Հոդված 55. | Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում |
(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
1. Ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Լիազոր մարմնի հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող և առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:
7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:
10. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, իսկ պարեկի արհեստագործական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում:
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 29.04.10 ՀՕ-47-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-400-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)
| Հոդված 55.1. |
Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում |
1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցումն իրականացվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը և կառավարումը սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթական ծրագրեր:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է ոստիկանությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի, ծառայության բաժնի պետի պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, դեպարտամենտների պետերի տեղակալների, վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի, ծառայության բաժնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններին, ավագ տեսուչների, տեսուչների և կուրսի պետերի պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններին, իսկ կրտսեր տեսուչների պաշտոնները՝ կրտսեր խմբի պաշտոններին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական պաշտոնները հավասարեցվում են ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:
5. Ոստիկանական արհեստագործական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները:
6. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական արհեստագործական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
10. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում:
12. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը և կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:
14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:
(55.1-ին հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
|
Հոդված 56. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Կառավարությունը:
2.1. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է Ոստիկանության պետը:
(56-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ. 14.11.19 ՀՕ-244-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-461-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բժշկական օգնության և սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
| ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Լիազոր մարմնի ղեկավարը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Կառավարությունը:
(57-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 58. |
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք |
(վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում Ոստիկանության պետի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(58-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
|
Հոդված 59. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ |
Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաև պետական պարգևների:
(59-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 60. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ |
Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:
Գ Լ ՈՒ Խ 111
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 61. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը համարվում է Ոստիկանության պետ, իսկ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալները` Ոստիկանության պետի տեղակալներ:
(61-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)
|
Հոդված 62. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ |
1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
(62-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն)
|
Հոդված 63. |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ |
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
|
Հոդված 64. |
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ |
Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:
|
Հոդված 65. |
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:
3. (մասն ուժը կորցրել է 06.12.07 ՀՕ-288-Ն)
(65-րդ հոդվածը փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն)
|
Հոդված 66. |
ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(66-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)
|
|
Ռ. Քոչարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|