ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՀՈՒՆՎԱՐԻ 2026 թվականի N 02-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների,համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ,որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20% -ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Ավագանու անդամներ
|
Կողմ -8 ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար |
Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ |
(հավելվածը խմբ. 30.04.26 N 34-Ն)
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 Թ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՈՒ Ղ Ե Ր Ձ
Ակունք համայնքի ղեկավարի ուղերձը
2026թ. զարգացման հիմնական ուղղությունների մասին
Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026թ. բյուջեն կազմվել է ՝ հիմք ընդունելով 2026թ․ տարեկան աշխատանքային պլանի նախագիծը, 2023-2027 թվականների հնգամյա և 2026 -2028թ.թ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները: Ակունք համայնքի 2026թ. զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ են համարվելու այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Ակունք համայնքի համաչափ զարգացման ծրագրերի իրագործման համար առաջնահերթ են համարվելու .
- Ակունք համայնքի կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը հաշվետու լինելը:
- Ակունք համայնքում ճանապարհների բարեկարգումը
- շրջակա միջավայրի պաշտպանությունը
- կոմունալ ծառայությունների մատուցումը
- փողոցային լուսավորության ապահովումը համայնքի բնակավայրերում
- մշակույթային ծառայություներից օգտվելու հնարավորությունը
-երիտասարդական ծրագրերին համայնքի երիտասարդներին ընդգրկելու հնարավորությունը
- նախադպրոցական հաստատությունների և դպրոցների հնարավորությունների ապահովումը
--բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց,
բազմազավակ ու անապահով ընտանիքիների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի
արդյունավետ իրականացումը:
Ակնկալում եմ համայնքի բնակիչների, աշխատակազմի, ավագանու անդամների սրտացավ ու բարեխիղճ մոտեցումը բյուջետային գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: