ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2026 թ. N 40-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 28.0 (քսանութ) միլիոն ՀՀ դրամով և ուղղել ֆոնդային բյուջեի «06-02-01-55- համայնքի զարգացում» գործառնական դասակագրման «5113- շենքերի և շինությունների կապիտալ նորոգում» տնտեսագիտական հոդվածին՝ համայնքում կապիտալ ծախսերի իրականացման նպատակով:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ ս/թ ապրիլի 30-ի դրությամբ՝
| Ընդամենը՝ | եկամտային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ |
| ծախսային մաս՝ 991,466.3 հազար ՀՀ դրամ |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
Կողմ -7
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ- 0 Ձեռնպահ -0
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2026 թվական: