ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«30» ապրիլի 2026 թվական ք. Երևան |
N 944-Ա |
«ԳՈՐԻՍԻ ԳԱՄՄԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ԳՈՐԻՍԻ ԳԱՄՄԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2026 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 28-ի N 12 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԳՈՐԻՍԻ ԳԱՄՄԱ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ փ., 2, գործարան) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա՝ անժամկետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկի՝ ռազմական նշանակության արտադրանքի անվանման՝ ՌՆ 11 կետի, ՌՆ 14 կետի, ՌՆ 17 կետի և ՌՆ 21 կետի պարամետրերով:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
4/30/2026
|
|