ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2026 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 105-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -11
ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ղ. ՂԱԶԱՐՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2026 թվականի ապրիլի 23-ի N 54-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
1. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
1) Ավելացնել՝
Հողի օտարումից մուտքեր- 30000,0 հազ. դրամ
2. ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
1․ 11․1․2-ի (Պահուստային ֆոնդ)-ի
1) 4891 հոդվածից նվազեցնել 10000,0 հազ. դրամ
2) 4891 հոդվածից 233117,5 հազ. դրամ կատարել հատկացում ֆոնդային բյուջե.
2․ 8․2․3-ի (մշակույթի տներ, ակումբներ)
1) 5113 հոդվածին ավելացնել 198000,0 հազ. դրամ
3․ 8.1.1-ի (Հանգստի և սպորտի ծառայություններ)
1) 5112 հոդվածին ավելացնել 65117,5 հազ. դրամ
4. 1.1.1 (Արաքսի համայնքապետարան)-ի
1) 4212 հոդվածին ավելացնել -5000.0 հազ. դրամ
5. 1.6.1(Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ)-ի
1) 4637 հոդվածին ավելացնել -5000.0 հազ. դրամ
6. 8.2.4(Այլ մշակույթային կազմակերպություններ)-ի
1) 4727 հոդվածից նվազեցնել 10000.0 հազ. դրամ
2) 4729 հոդվածին ավելացնել 2100.0 հազ. դրամ
7. 8.1.1 (Հանգստի և սպորտի ծառայություններ)-ի
1) 4729 հոդվածին ավելացնել 7900.0 հազ. դրամ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2026 թվական: