ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0110 Ն. 21.04.2026
|
21 ապրիլի 2026 թվականի |
թիվ 110-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակի.
ա. 3-րդ կետի «Ն11, Ն12, Ն1, Ն21 , Ն22 , Ն31 , Ն32 , Ն41 , Ն42 , Ն51 , Ն52» բառերը փոխարինել «Ն11, Ն12, Ն1, Ն31, Ն32, Ն41, Ն42, Ն51, Ն52» բառերով,
բ. 32-րդ կետի «երկարաժամկետ ստորադաս փոխառությունների» բառերը փոխարինել «ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվող պարտավորությունների» բառերով,
2) Կանոնակարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 18 էջից:
Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: Հաշվետվությունում ներկայացվող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների (պահուստ) մեծությունները չեն ներառում Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի համաձայն ձևավորված ընդհանուր պահուստները:
Հաշվետվության 1-ին էջում ներկայացվում և ամփոփվում են հիմնական տնտեսական նորմատիվների (բացառությամբ՝ իրացվելիության նորմատիվների, պարտադիր պահուստավորման նորմատիվի, արտարժույթի տնօրինման նորմատիվների) հաշվարկին մասնակցող միջին ամսական ցուցանիշներն ու տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունները՝ հաշվարկված համաձայն Կանոնակարգ 2-ի: Ն31 և Ն32 նորմատիվների վերաբերյալ տվյալները ստացվում են սույն կանոնակարգի ձև թիվ 14 «Հաշվետվություն Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների հաշվարկի վերաբերյալ» հաշվետվությունից: Եթե բանկը թույլ չի տվել մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով բանկի ռիսկի առավելագույն չափի նորմատիվների խախտում, ապա ներկայացվում են, համապատասխանաբար, մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի ամենամեծ գումարները: Այն դեպքում, երբ տվյալ նորմատիվները խախտվել են, ապա «Հիմնական տնտեսական նորմատիվներ» աղյուսակում լրացվում է խախտում առաջացրած ամենամեծ գումարը, իսկ «Ն31 և Ն41 նորմատիվների խախտում» աղյուսակում ներկայացվում են խախտում առաջացրած մնացած բոլոր գումարները` ըստ նվազման հաջորդականության: Բանկը հաշվետվությանը կից ներկայացնում է տեղեկանք՝ խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության մասին:
5.1-րդ և 5.2-րդ տողերում լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում բանկի կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժութային վարկերի և փոխառությունների (այսուհետ՝ վարկ) պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինը, որը հաշվարկվում է՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակում տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի:
5.3-րդ և 5.4-րդ տողերում լրացվում են ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակի ընթացքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված և անշարժ գույքով ապահովված և Ն51 և Ն52 նորմատիվներին չբավարարող վարկերի պայմանագրային մայր գումարները։ Եթե Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում հաշվարկվում է Ն52 նորմատիվը, ապա հաշվետու եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված վարկի ծավալը լրացվում է 5.4-րդ տողում։
5.5-րդ և 5.6-րդ տողերում լրացվում է՝ համապատասխանաբար «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51 նորմատիվին չբավարարող վարկեր» և «ՀՀ դրամով տրամադրված վարկերի նախորդ երկու եռամսյակի միջին», «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող վարկեր» և «Արտարժույթով տրամադրված վարկերի նախորդ երկու եռամսյակի միջին» «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» և «Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակներում լրացված գումարների հարաբերակցությունը՝ տոկոսային արտահայտությամբ։
2-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 5.1-րդ և 5.2-րդ տողերում լրացվող՝ Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարների բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:
3-րդ էջում ներկայացվում են բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության Ն1 նորմատիվի վարկային ռիսկի հաշվարկում մասնակցող ակտիվներն՝ ըստ ռիսկի կշիռների, և դրանց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: Ընդ որում, 3-րդ էջում չեն ներկայացվում այն ակտիվները, որոնց վրա տարածվում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմը (այսուհետ՝ ՎՌԶՄ): 3-րդ էջի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8.1-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ, 15-րդ, 17-րդ, 18.1-րդ, 19-րդ սյունակներում լրացվում են ըստ ռիսկի կշիռների խմբավորված ակտիվների հանրագումարները, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 8.2-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ, 16-րդ, 18-րդ, 18.2-րդ, 20-րդ սյունակներում՝ համապատասխան ռիսկի կշիռ ունեցող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: 21-րդ սյունակում ամփոփվում է այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 4-րդ և 5-րդ էջերում ներկայացվում են միայն այն ակտիվները, որոնց վրա, համաձայն Կանոնակարգ 2-ի, տարածվում են ՎՌԶՄ-ները:
4-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով (օրինակ՝ վարկերը): 4-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում՝ վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը՝ բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների՝ համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ՝ վարկի մեծությունը 100 դրամ է, պահուստը՝ 10 դրամ, փոխառուի ռիսկի կշիռը՝ 100 տոկոս: Վարկի գծով առկա է ֆինանսական գրավ, որի ճշգրտված արժեքը 60 դրամ է: Ֆինանսական գրավի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակում վարկի համախառն հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում 100 դրամի չափով, 10 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 60 դրամ, իսկ 4-րդ սյունակում՝ 60*(100%-50%)=30 դրամ (որտեղ 60-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 100 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 50 տոկոսը՝ ակտիվի՝ ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Միևնույն ժամանակ, վարկի ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 9-րդ սյունակում: Իսկ վարկի չապահովված մասը ((100-10)-60=30-ը) պետք է արտացոլել 11-րդ սյունակում՝ 30 դրամ գումարի չափով:
5-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով (օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր): 5-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում՝ վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը՝ բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների՝ համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց և արժեքի տատանման գործակցով ճշգրտելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ՝ բանկի կողմից ձեռք բերված Ա+ վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկի կողմից թողարկված պարտատոմսի համախառն հաշվեկշռային արժեքը 100 դրամ է, մարմանը մնացած ժամկետը՝ 3 տարի: Պարտատոմսի արժեքի տատանման գործակիցը 6 տոկոս է, պահուստը՝ 50 դրամ, պարտատոմսի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Պարտատոմսի գծով առկա է ապահովվածություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ա+ վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կողմից տրված երաշխիք)՝ 30 դրամ գումարի չափով, որի ռիսկի կշիռը 20 տոկոս է: Այս օրինակում պարտատոմսի համախառն հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում՝ 100 դրամի չափով, 50 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 30 դրամ, իսկ 4-րդում՝ 30*(50%-20%)=9 դրամ (որտեղ 30-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 50 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 20 տոկոսը՝ ակտիվի՝ ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Պարտատոմսի ապահովված մասը՝ 30 դրամը, պետք է լրացնել 7-րդ սյունակում: Վարկի չապահովված մասը՝ (100-50)*(1+6%)-30=23 դրամը, պետք է արտացոլել 9-րդ սյունակում:
6-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները: 1-ից 24-րդ սյունակներում արտացոլվում է հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի՝ ըստ փոխարկման գործոնների: 25-ից 34-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների:
7-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները: 1-ից 24-րդ սյունակներում արտացոլվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի՝ ըստ փոխարկման գործոնների: 25-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 26-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 27-ից 36-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների: ՎՌԶՄ կիրառման դեպքում հետհաշվեկշռային հոդվածի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահոված մասը՝ փոխառուի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ՝ մինչև 1 ամիս պայմանագրային ժամկետ ունեցող դրամային վարկային գծի չօգտագործված մասը 1000 դրամ է, պահուստը՝ 20 դրամ: Փոխարկման գործոնները կիրառելու արդյունքում հաշվեկշռային վարկային ռիսկը կկազմի (1000-20)*20%=196: Փոխառուի ռիսկի կշիռը կկազմի 100 տոկոս: Վարկային գծի չօգտագործված մասի համար առկա է երաշխիք՝ 60 դրամի չափով: Երաշխիք տրամադրողի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակի դեպքում վարկային գծի չօգտագործված մասի գումարը՝ 1000 դրամը, պետք է արտացոլել 7-րդ սյունակում, 20 դրամ պահուստը՝ 8-րդ սյունակում:
7.1-րդ էջում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները (այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանա ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): 7.1-րդ էջի 1-ին սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3,... 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը՝ երկրորդ օրվան և այլն): Ընդ որում, եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով: 7.1-րդ էջի 2-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: 7.1-րդ էջի 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ն: 7.1-րդ էջի 4-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնք չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 4-րդ էջի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 4-րդ էջի 15-րդ սյունակում: 7.1-րդ էջի 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ի ենթակա այն պահանջների մեծությունները, որոնք ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 5-րդ էջի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 5-րդ էջի 15-րդ սյունակում: 7.1-րդ էջի 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Ընդ որում, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 6-րդ էջի 1-ից 24-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 6-րդ էջի 35-րդ սյունակում: 7.1-րդ էջի 7-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Ընդ որում, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 7-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 7-րդ էջի 37-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 7.1-րդ էջի 3-ից 7-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 7.1-րդ էջում և լրացվում են 4-րդ, 5-րդ կամ 7-րդ էջերում:
8-րդ և 9-րդ էջերում ներկայացվում են արտարժութային ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկն արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը: 8-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ստանդարտ մեթոդաբանությունից: 8-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը, 2-րդ սյունակում՝ կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ), իսկ 3-րդ սյունակում՝ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը: 9-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունից: 9-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային օրական ՎաՌ-երի մեծությունը՝ ըստ օրերի: 3-րդ սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է բանկի օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային օրական ՎաՌ-ը:
10-րդ էջի 1-ին սյունակում լրացվում են բանկի ընդհանուր հաշվեկշռային ակտիվները, իսկ 2-րդ սյունակում՝ բանկի շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ակտիվների հանրագումարը: 10-րդ էջի տեղեկատվությունը պարտադիր լրացվում է: 11-րդ և 12-րդ էջերում ներկայացվում են տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի: Այս էջերը լրացվում են միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել տոկոսադրույքի ռիսկը:
11-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)՝ խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի տեսակների և մինչև մարումը ընկած ժամկետայնությունների:
12-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)՝ խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի ժամանակային գոտիների և մինչև մարումն ընկած ժամկետայնությունների:
13-րդ էջում ներկայացվում են կապիտալի գործիքների գնային ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, այս էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել կապիտալի գործիքների գնային ռիսկը: 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2-րդ սյունակում՝ կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ): 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին և 3-րդ սյունակներում լրացվում են կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարները՝ խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի, իսկ 2-րդ և 4-րդ սյունակներում` կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարները (բացարձակ մեծությամբ)` խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի:
14-րդ և 15-րդ էջերում ներկայացվում են գործառնական ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկը գործառնական ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը:
14-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկն օգտվում է գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումից: 14-րդ էջի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված բանկի զուտ եկամուտներն՝ ըստ տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը մեծ կամ հավասար է 0-ի: 15-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկն օգտվում է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումից:
15-րդ էջի 2-ից 6-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված զուտ եկամուտներն ըստ խմբերի և տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը (ըստ խմբերի) մեծ կամ հավասար է 0-ի:
16-րդ էջում ներկայացվում են բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի՝ Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի: «Գումարը՝ համապատասխան ռիսկի կշռով» սյունակում լրացվում է բանկի հետ կապված անձանց բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների հանրագումարը Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով և կշիռներով, ընդ որում, մինչև ռիսկով կշռելը այդ գումարները նվազեցվում են դրանց գծով ծախսերի հաշվին պահուստաֆոնդին կատարված հատկացումների չափով: «Գումարը՝ համապատասխան ռիսկի կշռով» սյունակը լրացվում է նվազող հաջորդականությամբ: Կանոնակարգ 2-ով Ն41 և Ն42 նորմատիվի հաշվարկին մասնակցող միջբանկային ավանդները, թղթակցային հաշիվները, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջները ներկայացվում են առանձին սյունակով և ենթակա են ռիսկով կշռման: 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ սյունակներում լրացվող հոդվածները ռիսկով չեն կշռվում:
17-րդ էջում ներկայացվում են բանկի հետ կապված այն անձանց գծով Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի, որոնց դեպքում տեղի են ունեցել նշված նորմատիվների խախտումներ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում (օրինակ՝ պարտավորության ծագման պահին), սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ խախտումը վերացվել է: Աղյուսակը լրացվում է նույն սկզբունքով, ինչ որ սույն հաշվետվության 16-րդ էջում ներկայացված աղյուսակը: Աղյուսակի վերջին սյունակում լրացվում է խախտման օրը: Հաշվետվության 17-րդ էջում ներկայացման համար նախատեսված յուրաքանչուր Ն42 նորմատիվի խախտման դեպքի համար ներկայացվում է առանձին 17-րդ էջ:
18-րդ էջում ներկայացվում են Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ տարրերը՝ եռամսյակային պարբերականությամբ։
«Նոր տրամադրվող վարկի տեսակ» սյունակում լրացվում է՝
1) «Ձեռքբերման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով,
2) «Կառուցման/վերակառուցման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի կառուցման/վերակառուցման նպատակով,
3) «Վերանորոգման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի վերանորոգման նպատակով,
4) «Անշարժ գույքով ապահովված այլ վարկ» տարբերակը, եթե ֆիզիկական անձ հաճախորդին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ, որն ուղղված չէ անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը կամ վերանորոգմանը:
«Նոր տրամադրվող վարկի արժույթ» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:
«Նորմատիվի տեսակ» սյունակում լրացվում է՝
1) «Ն51» տարբերակը՝ Կանոնակարգ 2-ի 62-րդ կետով սահմանված դեպքում,
2) «Ն52» տարբերակը՝ Կանոնակարգ 2-ի 64-րդ և 65-րդ կետերով սահմանված դեպքերում։
«Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների՝
1) «[0-10%]»,
2) «(10-20%]»,
3) «(20-30%]»,
4) «(30-40%]»,
5) «(40-50%]»,
6) «(50-60%]»,
7) «(60-65%]»,
8) «(65-70%]»,
9) «(70%-75%]»,
10) «(75%-80%]»,
11) «(80%-85%]»,
12) «(85%-90%]»,
13) «(90%-95%]»,
14) «(95%-100%]»,
15) «(100%-120%]»,
16) «(120%-150%]»,
17) «>150%»։
Ն51 կամ Ն52 նորմատիվների հաշվարկն իրականացվում է՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ով համապատասխանաբար Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման համար սահմանված դրույթները։
«Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի (վարկերի) մայր գումարը։ Արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը։
Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա լրացվում է անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը։ Այն դեպքում, երբ բանկը չի կարող գնահատել վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա յուրաքանչյուր փուլում տրամադրված վարկի պայմանագրային մայր գումարը լրացվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար նախատեսված հաշվետվությունում։
Այն դեպքում, երբ նոր տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են, ապա «Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է վարկերի՝ սյունակում պահանջվող մայր գումարների հանրագումարը։
«Քանակ» սյունակում լրացվում է այն վարկերի ընդհանուր քանակը, որոնց դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են։
3) Կանոնակարգի 33.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33.2. Հաշվետվություն ձև թիվ 36-ում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի Հավելված 9-ի և Հավելված 10-ի պահանջներին բավարարող պարտատոմսերով և փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցների և այդ միջոցները տրամադրող անձի վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն.
1) «Անուն, ազգանուն (անվանում)» սյունակում լրացվում է միջոցներ տրամադրող անձի անունը և ազգանունը, եթե միջոցներ տրամադրողը ֆիզիկական անձ է, կամ անվանումը, եթե միջոցներ տրամադրողը իրավաբանական անձ է,
2) «Անձը հաստատող փաստաթղթի համար (ՀՎՀՀ)» սյունակում լրացվում է միջոցներ տրամադրող անձի անձնագրի (բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի) համարը, եթե միջոցներ տրամադրողը ֆիզիկական անձ է, կամ հարկ վճարողի հաշվառման համարը, եթե միջոցներ տրամադրողը իրավաբանական անձ է,
3) «Ռեզիդենտություն» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»՝ համաձայն սույն կանոնակարգում ներառված՝ ռեզիդենտության որոշման համար նախատեսված հարցաթերթիկի արդյունքների,
4) «Կապիտալի տեսակ» սյունակում լրացվում է «առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ» կամ «երկրորդ մակարդակի կապիտալ»՝ համաձայն Կանոնակարգ 2-ով սահմանված պահանջների,
5) «Գործիքի տեսակ» սյունակում լրացվում է «փոխառություն (վարկ)» կամ «պարտատոմս»,
6) «Ներգրավման ամսաթիվ» սյունակում լրացվում է միջոցների փաստացի ստացման ամսաթիվը, հետևյալ սկզբունքով՝ XX/XX/XXXX (օր/ամիս/տարի),
7) «Մարման ամսաթիվ» սյունակում լրացվում է միջոցների մարման (սկզբնական պայմանագրով նախատեսված) ամսաթիվը, հետևյալ սկզբունքով՝ XX/XX/XXXX (օր/ամիս/տարի): Ընդ որում, անժամկետ գործիքների համար այս սյունակը չի լրացվում,
8) «Երկարաձգման ամսաթիվ» սյունակում լրացվում է պայմանագրի երկարաձգման արդյունքում ձևավորված մարման ամսաթիվը, հետևյալ սկզբունքով՝ XX/XX/XXXX (օր/ամիս/տարի): Ընդ որում, անժամկետ գործիքների համար այս սյունակը չի լրացվում,
9) «Արժույթ» սյունակում լրացվում է ներգրավված միջոցի արժույթը` համաձայն ISՕ (ԻՍՕ) 4217 կոդերի,
10) «Համախառն հաշվեկշռային մնացորդ» սյունակի «Ընդամենը» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ ներգրավված միջոցների համախառն հաշվեկշռային արժեքը,
11) «Համախառն հաշվեկշռային մնացորդ» սյունակի «Մայր գումար» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ ներգրավված միջոցի մայր գումարի մնացորդը,
12) «Համախառն հաշվեկշռային մնացորդ» սյունակի «Հաշվեգրված տոկոսներ» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ ներգրավված միջոցի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարը,
13) «Ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվող գումար» սյունակում լրացվում է ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվող՝ պարտատոմսերով և փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցների գումարը՝ համաձայն Կանոնակարգ 2-ի պահանջների։»,
4) Կանոնակարգի 33.6-րդ և 33.7-րդ կետերի.
ա. «ինչպես բոլոր արժույթներով, այնպես էլ յուրաքանչուր նշանակալի արժույթով, իսկ մեկից ավել առաջին խմբի նշանակալի արժույթ ունենալու դեպքում՝ նաև առաջին խմբի նշանակալի արժույթների խմբով՝ հաշվարկված Կանոնակարգ 2-ի համաձայն» բառերը փոխարինել «բոլոր արժույթներով, ՀՀ դրամով, առաջին խմբի նշանակալի արտարժույթների խմբով, առաջին և երկրորդ խմբի նշանակալի արտարժույթների խմբով՝ հաշվարկված համաձայն Կանոնակարգ 2-ի, ինչպես նաև իրացվելիության ծածկույթի գործակիցը յուրաքանչյուր նշանակալի արտարժույթով» բառերով,
բ. ««այլ արտարժույթ»» բառերը փոխարինել «համապատասխանաբար «այլ 1-ին խմբի արտարժույթ» կամ «այլ 2-րդ խմբի արտարժույթ»» բառերով,
5) Կանոնակարգի 33.6-րդ կետի.
ա. ««Չափ» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-7-րդ կետերով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների: «Չափ» սյունակում լրացվում է պարտատիրոջ և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ բոլոր պարտավորությունների կշիռը բանկի ընդհանուր պարտավորություններում: «Չափ» սյունակը լրացվում է ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «փոքր 0.01%-ից», «0.01-0.05%», «0.05-0.1%», «0.1-0.5%», «0.5-1%», «1-5%» և «5%-ից ավել»: Ընդ որում՝ սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Պարտավորության կշիռ» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-րդ կետերով և 25.1-րդ կետի Աղյուսակ 4.1-ով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների՝ «պարտավորության չափ»-ը հաշվարկելով Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով: «Պարտավորության կշիռ» սյունակը լրացվում է ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «փոքր 0.01%-ից», «0.01-0.05%», «0.05-0.1%», «0.1-0.5%», «0.5-1%», «1-5%» և «5%-ից ավել»: Ընդ որում, սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում:»,
բ. ««Ռեզիդենտություն» սյունակը լրացվում է միայն Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-7-րդ կետերով» բառերը փոխարինել ««Ռեզիդենտություն» սյունակը լրացվում է միայն Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-րդ կետերով և 25.1-րդ կետի Աղյուսակ 4.1-ով» բառերով,
6) Կանոնակարգի 33.6-րդ կետը «ստացման կարգի»:» բառերից հետո նոր տողից լրացնել ««Կապվածություն» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 12-ի 25-րդ կետի Աղյուսակ 4-ի 1-3-րդ և 6-րդ կետերով և 25.1-րդ կետի Աղյուսակ 4.1-ով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «Կապված» կամ «Չկապված»:» նախադասությամբ,
7) Կանոնակարգի 33.7-րդ կետի.
ա. ««Չափ» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ և 14-րդ կետերով սահմանված ստորադաս փոխառությունների և 3-10-րդ կետերով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ բացառությամբ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների: «Չափ» սյունակում լրացվում է պարտատիրոջ և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ բոլոր պարտավորությունների կշիռը բանկի ընդհանուր պարտավորություններում: «Չափ» սյունակը լրացվում է ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «փոքր 0.01%-ից», «0.01-0.05%», «0.05-0.1%», «0.1-0.5%», «0.5-1%», «1-5%» և «5%-ից ավել»: Ընդ որում՝ սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Պարտավորության կշիռ» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ և 14-րդ կետերով սահմանված ստորադաս փոխառությունների և 3-9-րդ կետերով և 5.1-րդ կետի Աղյուսակ 1.1-ով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ բացառությամբ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների՝ «պարտավորության չափ»-ը հաշվարկելով Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով:
«Պարտավորության կշիռ» սյունակը լրացվում է ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «փոքր 0.01%-ից», «0.01-0.05%», «0.05-0.1%», «0.1-0.5%», «0.5-1%», «1-5%» և «5%-ից ավել»: Ընդ որում, սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում:»,
բ. ««Ռեզիդենտություն» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ և 14-րդ կետերով սահմանված ստորադաս փոխառությունների և 3-10-րդ կետերով» բառերը փոխարինել ««Ռեզիդենտություն» սյունակը լրացվում է միայն Կանոնակարգ 2-ի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ և 14-րդ կետերով սահմանված ստորադաս փոխառությունների և 3-9-րդ կետերով և 5.1-րդ կետի Աղյուսակ 1.1-ով» բառերով,
8) Կանոնակարգի 33.7-րդ կետը «ստացման կարգի»:» բառերից հետո նոր տողից լրացնել ««Կապվածություն» սյունակը լրացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 13-ի 5-րդ կետի Աղյուսակ 1-ի 2-րդ և 14-րդ կետերով սահմանված ստորադաս փոխառությունների և 3-9-րդ կետերով և 5.1-րդ կետի Աղյուսակ 1.1-ով սահմանված բանկի կողմից ներգրավված միջոցների համար՝ բացառությամբ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝ «Կապված» կամ «Չկապված»:» նախադասությամբ,
9) Որոշման Հավելված 2-ի ձև թիվ 3 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
10) Որոշման Հավելված 2-ի ձև թիվ 36-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
11) Որոշման Հավելված 2-ի ձև թիվ 40-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի,
12) Որոշման Հավելված 2-ի ձև թիվ 41-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ և 9-10-րդ կետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են դրանից հետո ներկայացվող հաշվետվությունների վրա։
3. Սույն որոշման 1-ին կետի 4-8-րդ և 11-12-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի մայիսի 1-ից և տարածվում են մայիսի 1-ից սկսվող հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-27 |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 110-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 110-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 110-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 110-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: