ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
21 ապրիլի 2026 թ. |
N 551-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի վարչական տարածքում բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերին և արտոնագրային վճար վճարողներին) ազատել սահմանված ժամկետներում աղբահանության վճարը չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից, եթե աղբահանության վճար վճարողը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևանի քաղաքապետին ներկայացրել է դիմում՝ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու վերաբերյալ, և դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աղբահանության վճար վճարողը չունի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարի (ապառքի) գծով պարտավորություններ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. ապրիլի 21 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: