ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 551-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

21 ապրիլի 2026 թ.

N 551-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական տարածքում բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերին և արտոնագրային վճար վճարողներին) ազատել սահմանված ժամկետներում աղբահանության վճարը չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից, եթե աղբահանության վճար վճարողը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևանի քաղաքապետին ներկայացրել է դիմում՝ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու վերաբերյալ, և դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աղբահանության վճար վճարողը չունի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարի (ապառքի) գծով պարտավորություններ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան