ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«21» ապրիլի 2026 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 5-րդ կետի 22-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ ենթակետերը, 31-րդ, 32-րդ և 78-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
2. Հավելվածի 5-րդ կետի.
1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
3) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
4) 9-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
5) 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
6) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
7) 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
8) 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
9) 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
10) 31-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
11) 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
»: |
3. Հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44․ Անհատական բնակելի տան հողամասի սահմաններում հասարակական նշանակության շենքեր կամ շինություններ տեղակայելիս պետք է պահպանվեն սանիտարահիգիենիկ պահանջները։»։
4. Հավելվածի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«100․ Անհատական բնակելի տների համար, ըստ պատվիրատուի-սեփականատիրոջ (կամ լիազորված անձի) առաջադրանքի-հայեցողության, կարող է նախատեսվել անհատական բնակելի տան ընթացիկ նորոգման՝ ներքին հարդարման, օգտագործված շինարարական նյութերի մասնակի նորոգման և փոխարինման, էներգաարդյունավետ վերանորոգման՝ պատուհանների և դռների փոխարինման, հատակների, պատերի և միջնորմների ջերմամեկուսացման, հարդարման, խոհանոցի և սանիտարական սարքավորումների, սանդուղքների և սանդղամուտքերի, ինժեներական հաղորդակցուղիների՝ ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և կոյուղու համակարգերի և սարքերի փոխարինման/կառուցման, տարածքի բարեկարգման հնարավորություն և այլն՝ առանց անհատական բնակելի տան կոնստրուկտիվ համակարգի փոփոխման, նախագծային փաստաթղթեր չպահանջող աշխատանքների մասով, որոնք ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ամրագրված կարգի համաձայն դասակարգված են որպես ցածր ռիսկայնության միջոցառումներ (աշխատանքներ): Անհատական բնակելի տան շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների շրջանակներում ըստ անհրաժեշտության նախատեսվող վերելակների և վերհան սարքերի տեղակայման աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան նախագծային լուծումների (այդ թվում էսքիզային նախագծի) և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների համաձայն:»։
5. Հավելվածի 105-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«105․ Անհատական բնակելի տան տարրերի կոնստրուկտիվ լուծումներում (այդ թվում սնամեջ հատվածների տեղադիրքը, կոնստրուկցիաների միջով խողովակաշարերի անցկացման տեղերի հերմետիկացման եղանակները, օդափոխության բացվածքների կազմակերպումը և ջերմամեկուսացման տեղադրումը և այլն) պետք է կանխվեն կրծողների և միջատների ներթափանցումը։»։
6. Հավելվածի 111-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ջրամատակարարում և կոյուղի՝ հաշվի առնելով արտաքին ցանցերի (առկայության դեպքում) մուտքերը հարակից տարածքը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի, խմելու ջրի կենտրոնացված համակարգերի ջրի որակի պահանջներ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն, ոչ կենտրոնացված ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ընթացքում մակերեսային ջրերի պահպանության համար,»։
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
4/21/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: