ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2026 թվականի մարտի 19-ին կնքված՝ N 044/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում կառուցվող բնակելի թաղամասի նախագծանախահաշվային փաթեթի մշակման աշխատանքների իրականացում` 28,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյջ Էյ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00205107) 2026 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N 048/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության կլինիկայի համար դեղորայքի մատակարարում` 1,567,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էս Էս Էյջ Էյջ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00218923) 2026 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ N 050/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի համար ձայնային համակարգի և ինտերակտիվ էկրանի մատակարարման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 2,887,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02247256) 2026 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ N 049/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայ Կրթություն» կրթական հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի համար երկու պրոյեկտորի և դյուրակիր համակարգչի մատակարարում` 1,014,583 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
29.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |