ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 354-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 570-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշման հավելվածում՝
1) «Լ. Դրմեյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար», «Ա. Արամյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ» բառերը հանել.
2) «Ա. Սիմոնյան» բառերը փոխարինել «Ա. Վարդանյան» բառերով.
3) «Ա. Սուջյան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական» բառերը փոխարինել «Ա. Սուջյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար» բառերով.
4) «Դ. Սանամյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Սանամյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.
5) «Է. Հունանյան» բառերը փոխարինել «Գ. Մուրադյան» բառերով.
6) «Ա. Դավթյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող» բառերը փոխարինել «Ռ. Սահակյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |