ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2026 թվականի N 553-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳՐՈՆԵՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԳՐՈՆԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նախնական արժեքները.
2) «ԱԳՐՈՆԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մարտի 4-ից մինչև 2027 թվականի մարտի 3-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի N 553-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե- կու- թյուն- ներ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
9406903100 |
Ջերմատնային համալիր կազմաքանդված |
Կառուցվածքի բաղկացուցիչ մասեր ջերմոցային համալիրի մետաղյա կոնստրուկցիաներ սև մետաղից, դռներ սև մետաղից մետաղյա ամրաշրջանակով, դռներ ավտոմատ համակարգով, սև մետաղից ամրաշրջանակով, ՊՎՔ ծածկույթով, դռներ սև մետաղից ամրաշրջանակով պոլիկարբոնատե ծածկույթով, սենդվիչ պանելներ տեխնիկական տարածքի պատերի համար, պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ սև մետաղներից, ապակե բամբակ տեխնիկական տարածքի տանիքի ջերմամեկուսացման համար, պոլիկարբոնատե թերթեր 8 մմ հաստությամբ՝ ջերմատան ներքին և արտաքին պատերի համար: Ծածկույթի բաղկացուցիչ մասեր կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ պլաստմասսայից՝ ծածկի պոլիէթիլենային թաղանթի ամրացման համար /клипса/, պոլիվինիլքլորիդային, չամրանավորված խողովակներ ծածկի թաղանթի փքման համար, ջերմատան ծածկի պոլիէթիլենային թաղանթներ գլանափաթեթով՝ մինչև 250 միկրոն հաստությամբ, ալյումինե ունիվերսալ պրոֆիլներ կոնդենսատի հավաքման և ջերմոցի թաղանթի ամրացման համար, օդային պոմպեր պոլիէթիլենային թաղանթի փքման համակարգի համար: Օդափոխման համակարգի բաղկացուցիչ մասեր օդափոխիչներ օդի շրջանառության համար, CO2 -ի մատակարարման համակարգի բաղկացուցիչ մասեր, պոլիվինիլքլորիդային, չամրանավորված խողովակներ CO2 մատակարարման համար, CO2 գազի մղման պոմպ CO2-ի մատակարարման համակարգի համար: Ջեռուցման համակարգի բաղկացուցիչ մասեր կցամասեր` ջեռուցման համակարգի խողովակների համար սև մետաղներից, ռետինե՝ տեքստիլով ամրանավորված ճկախողովակներ ջեռուցման համակարգի համար, ալյումինից պատրաստված խողովակ /ծխատար/ կենտրոնական ջեռուցման կաթսայի համար, կենտրոնական ջեռուցման կաթսա, կոնդենսատոր ջեռուցման կաթսայի համար, ազոտի գազագեներացնող համակարգ՝ ջեռուցման համակարգի համար, պոմպեր հեղուկային ջեռուցման համակարգի համար, բոցամուղ հեղուկ վառելիքի համար, գազային հրածորան կենտրոնական ջեռուցման կաթսա, կաթսայի և խողովակների կափույրներ և ծորակներ ջեռուցման համակարգի համար: Ոռոգման համակարգի բաղկացուցիչ մասեր պոլիվինիլքլորիդային և պոլիէթիլային, չամրանավորված խողովակներ և կաթոցիկներով խողովակներ ոռոգման համակարգի համար, պարարտանյութերի խառնման և պահպանման պոլիէսթերային տարաներ ոռոգման համակարգի համար, ջրի կուտակման բաքեր 300 լ-ից ավել սև մետաղից՝ կազմատված, ոռոգման համակարգի համար, սարքավորումներ հեղուկների զտման և մաքրման համար՝ ոռոգման համակարգի համար, պոմպեր հեղուկային ոռոգման համակարգի համար: Հովացման և խոնավացման համակարգի բաղկացուցիչ մասեր հեղուկներ նետելու, ցողելու կամ ցանելու սարքավորում՝ մառախլապատման համակարգ, ջերմատան պատուհանների մեխանիզմ՝ բաղկացած փեղկերի բացման շարժիչներից, ատամնավոր ձողերի ուղղորդիչ-պինիոն բոքսից /pinion box/ և սև մետաղներից ատամնավոր ձողերից, քաթաններ սինթետիկ թելերից, 60 գ/մ2 գծային խտությամբ, հիմնահյուսվածքով ստվերացման համակարգի համար, էլեկտրական շարժիչների hորիզոնական ստվերացման համակարգի համար: Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ մասեր բույսերի աճեցման ջրհորդանների սև մետաղից հարթ գլանվածք՝ գլանափաթեթով չլեգիրացված պողպատից՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսպատված գալվանական պատվածքով Էլեկտրականության համակարգի բաղկացուցիչ մասեր մետաղական հիմքով LED լուսատուներ ջերմատան առաստաղի համար, մետաղական ցանցեր սև մետաղներից՝ մալուխատար, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ LED լուսատուների համար, էլեկտրական շրթանների բաղկացուցիչ դետալներ՝ կոնտրոլյորներ, ռելեներ, փոխանջատիչներ, բաշխիչ և ղեկավարման վահանակներ ջերմատան էլեկտրական սարքավորումների, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ, մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ, հեռահաղորդակցման մալուխներ, օպտիկամանրաթելային մալուխներ ջերմատան համար: Միջավայրի հսկողության համակարգի բաղկացուցիչ մասեր սարքեր և ապարատուրա ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար, սարքեր ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար, հաշվիչ մեքենաներ իր տվիչներով՝ տվիչների կողմից ներկայացված տեղեկությունների ավտոմատ կառավարման համար Այլ ներջերմոցային սարքեր, հարմարանքներ, կառուցվածքներ և տրանսպորտ բերքահավաքի շարժական վերելակներ՝ ռելսերի վրա աշխատելու համար, հեղուկներ նետելու, ցրելու կամ ցայտելու սարքավորում՝ սրսկիչ բաքով, բերքի տեղափոխման շարժական սայլակ՝ ռելսերի վրա աշխատող, բերքի տեղափոխման շարժական սայլակների քարշակման մեքենա՝ ռելսերի վրա աշխատող, ռելսերի հենակներ սև մետաղից: Օժանդակ և հարակից նյութեր, գործիքների բաղկացուցիչ մասեր մաստիկներ անձրևաջրերի ջրհորդանների համար, գործվածքներ սինթետիկ թելերից հակամոլախոտային և բույսերի աճի խթանման համար, ավազ բնական, չներկված, ֆիլտրների համար, սոսինձ պոլիվինիլքլորիդե խողովակների ամրացման համար, բարդ օրգանական լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ խողովակների ամրակցումից առաջ մաքրման համար: |
կգ |
2 052 100 |
ԵՄ Ֆրանսիա |
ԵՄ Ֆրանսիա |
5 250 000 000 | |
|
2. |
9405420039 |
Լուսավորման համակարգ |
Ջերմոցների համար նախատեսված արհեստական լուսավորության LED լամպեր Լույսի արտանետող դիոդների (LED) հիմքով աշխատող էլեկտրական լուսավորության սարքեր, նախատեսված բույսերի աճի և զարգացման խթանման նպատակով ջերմոցային պայմաններում օգտագործման համար։ Լամպերը ապահովում են բույսերի ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ սպեկտրային տիրույթ (հիմնականում կարմիր և կապույտ ալիքներ), ունեն էներգախնայող հատկություններ և երկար շահագործման ժամկետ։ |
կգ |
290 035 |
ԵՄ |
ԵՄ |
1 950 000 000 |
|
|
3. |
8544499509 |
Ուժային մալուխ |
Էլեկտրական ուժային մալուխ (4ճ4 մմԱ) ասիմիլյացիոն համակարգի միացման համար Բազմամիջուկ էլեկտրական ուժային մալուխ՝ նախատեսված էլեկտրաէներգիայի փոխանցման և ասիմիլյացիոն (լուսավորության/օդափոխության) համակարգի էլեկտրամատակարարման ապահովման համար։ |
կգ |
22 984 |
ԵՄ |
ԵՄ |
59 900 000 |
|
|
4. |
8544499509 |
Ուժային մալուխ |
Էլեկտրական ուժային մալուխ (3ճ1.5 մմԱ) ասիմիլյացիոն համակարգի միացման համար Բազմամիջուկ էլեկտրական ուժային մալուխ՝ նախատեսված էլեկտրաէներգիայի փոխանցման և ասիմիլյացիոն (լուսավորության և/կամ օդափոխության) համակարգի էլեկտրամատակարարման ապահովման համար։ |
կգ |
1579 |
ԵՄ |
ԵՄ |
2 530 000 |
|
|
5. |
7326906000 |
Մալուխատար |
Մալուխատար (վաք) 120 մմ, 3 մ երկարությամբ Մալուխների տեղադրման և պաշտպանված անցկացման համար նախատեսված մալուխատար համակարգի տարր՝ պատրաստված մետաղից (օր.՝ ցինկապատ պողպատ) կամ պլաստիկից (PVC կամ համարժեք նյութ)։ Մալուխատարը ունի մոտ 120 մմ լայնություն և 3 մետր ստանդարտ երկարություն, նախատեսված է էլեկտրական և ցանցային մալուխների կազմակերպված տեղադրման, մեխանիկական պաշտպանման և սպասարկման դյուրացման համար։ |
կգ |
12 588 |
ԵՄ |
ԵՄ |
19 250 000 |
|
|
6. |
8504229000 |
Ուժային տրանսֆորմատոր |
Ուժային տրանսֆորմատոր 110/10 կՎ, 10000 կՎԱ Երկկողմանի (կամ բազմափուլ) էլեկտրական ուժային տրանսֆորմատոր՝ նախատեսված բարձր լարման էլեկտրաէներգիայի փոխակերպման (իջեցման) համար՝ 110 կՎ-ից մինչև 10 կՎ լարման մակարդակ։ Տրանսֆորմատորի անվանական հզորությունը կազմում է 10000 կՎԱ (10 ՄՎԱ), նախատեսված է էլեկտրաէներգիայի բաշխման և սնուցման համակարգերում օգտագործման համար։ |
հատ |
1 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
125 500 000 |
|
|
7. |
8504229000 |
Տրանսֆորմա- տորային ենթակայան (КТП) |
Տրանսֆորմատորային ենթակայան (КТП) 10/0.4 կՎ, 2500 կՎԱ Կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայան (КТП)՝ նախատեսված միջին լարման էլեկտրաէներգիայի (10 կՎ) ընդունման, փոխակերպման մինչև ցածր լարում (0.4 կՎ) և հետագա բաշխման համար սպառողներին։ |
հատ |
4 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
95 270 000 |
|
|
8. |
8504221000 |
Տրանսֆորմա- տորային ենթակայան (КТП) |
Տրանսֆորմատորային ենթակայան (КТП) 10/0.4 կՎ, 1000 կՎԱ Կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայան՝ նախատեսված միջին լարման էլեկտրաէներգիայի (10 կՎ) ընդունման, փոխակերպման մինչև ցածր լարում (0.4 կՎ) և հետագա բաշխման համար սպառողներին։ |
հատ |
1 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
15 120 000 |
|
|
9. |
8535309001 |
110 կՎ էլեգազային անջատիչ |
110 կՎ էլեգազային (SF6) անջատիչ, լրակազմ Լրակազմված բարձր լարման անջատիչ՝ նախատեսված 110 կՎ էլեկտրահամակարգերում էլեկտրական շղթաների անջատման և միացման համար, օգտագործելով էլեգազային SF6 միջավայր՝ էլեկտրամագնիսական ճեղքման ապահովման համար։ |
կգ |
4000 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
11 900 000 |
|
|
10. |
8535309008 |
110 կՎ բաժանիչ |
110 կՎ բաժանիչ հողանցման դանակներով, լրակազմ Լրակազմված բարձր լարման սարքավորում՝ նախատեսված 110 կՎ էլեկտրահամակարգերում զույգահողի կամ միացած ցանցերի մեկուսացման և հողային պաշտպանության համար՝ դանակաձև անջատիչների միջոցով |
կգ |
1280 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
11 200 000 |
|
|
11. |
8504312109 |
110 կՎ լարման չափիչ տրանսֆորմատոր |
Լարման կոնդենսատորային չափիչ տրանսֆորմատոր (CVT) 110 կՎ, լրակազմ Լրակազմված բարձր լարման սարքավորում՝ նախատեսված 110 կՎ էլեկտրահամակարգերում լարման չափման և պաշտպանական սխեմաների ազդանշանների փոխանցման համար։
CVT-ն ներառում է՝ Կոնդենսատորային փոխակերպիչ, որը նվազեցնում է բարձր լարումը՝ չափման և կառավարման համար անվտանգ մակարդակի, Միջնորդային մեկուսիչ և հատվածային կոնդենսատորներ, ապահովելու ճշգրիտ լարման չափում և ազդանշանների փոխանցում, Լրակազմային մոնտաժային և կապի տարրեր, տեղադրման և շահագործման հեշտության համար, Մետաղական կամ էլեկտրակայուն կորպուս, որը ապահովում է սարքի պաշտպանություն արտաքին ազդեցություններից (փոշի, խոնավություն, մթնոլորտային գործոններ)։ Կիրառվում է բարձր լարման էներգահամակարգերում՝ հիմնականում՝ լարման չափման, պաշտպանական համակարգերի, ավտոմատ կառավարման և ազդանշանների փոխանցման համար։ |
հատ |
1 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
6 850 000 |
|
|
12. |
8504312909 |
Հոսանքի չափիչ տրանսֆորմատոր |
Հոսանքի (տեմպերի) չափիչ տրանսֆորմատոր (CT) 110 կՎ, լրակազմ Լրակազմված բարձր լարման սարքավորում՝ նախատեսված 110 կՎ էլեկտրահամակարգերում հոսանքի չափման, հաշվառման և պաշտպանական սխեմաների համար ազդանշանների փոխանցման նպատակով։ CT-ն ներառում է՝ հոսանքի փոխակերպիչ, որն իջեցնում է բարձր հոսանքը մինչև անվտանգ մակարդակ՝ չափիչների և պաշտպանիչ սարքերի համար, Լրակազմային մոնտաժային տարրեր և կապեր, տեղադրման և շահագործման հեշտության համար, Մետաղական կամ էլեկտրակայուն կորպուս, ապահովելով սարքի պաշտպանություն արտաքին ազդեցություններից (փոշի, խոնավություն, մթնոլորտային գործոններ)։ Կիրառվում է բարձր լարման էներգահամակարգերում՝ ապահովելու համար հոսանքի ճշգրիտ չափում, էներգիայի հաշվառում և պաշտպանական համակարգերի հուսալի աշխատանք: |
հատ |
3 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
7 110 000 |
|
|
13. |
8535400000 |
110 կՎ լարման սահմանափակիչ |
110 կՎ ցանցում գերլարումներից պաշտպանող սարքավորում, լրակազմ Լրակազմված բարձր լարման սարքավորում՝ նախատեսված 110 կՎ էլեկտրահամակարգերում գերլարումների (overvoltage) պաշտպանության ապահովման համար, այդ թվում՝ կայծակահարման, անսպասելի լարման ցատկման և այլ էլեկտրատեխնիկական վտանգների դեպքում։ |
կգ |
706 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
9 880 000 |
|
|
14. |
8504210000 |
110 կՎ ենթակայանի սեփական կարիքների տրանսֆորմատոր |
110 կՎ ենթակայանի սեփական կարիքների տրանսֆորմատոր, 63–100 կՎԱ Լրակազմված ուժային տրանսֆորմատոր՝ նախատեսված 110 կՎ բարձր լարման ենթակայաններում սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով (օրինակ՝ լուսավորություն, կառավարման համակարգեր, չափիչներ, պաշտպանություն)։ Տրանսֆորմատորը ներառում է՝ Առաջնային և երկրորդային փաթույթներ, համապատասխան համամասնությամբ 110 կՎ-ից մինչև 0,4–0,6 կՎ (կախված ենթակայանի պահանջից), Մագնիսական միջուկ (core) և մեկուսացման համակարգ, Սառեցման համակարգ (յուղային կամ չոր)՝ երկար շահագործման ժամկետ ապահովելու համար, Լրակազմային չափիչ և պաշտպանիչ սարքեր, ներառյալ ջերմաստիճանային և ճնշման վերահսկում, Մետաղական կամ էլեկտրակայուն կորպուս, ապահովելով սարքի անվտանգ տեղադրում և պաշտպանություն արտաքին ազդեցություններից։ |
հատ |
1 |
Չինաստան Թուրքիա |
Չինաստան Թուրքիա |
4 200 000 |
|
|
15. |
8424829900 |
Ջերմոցի տանիք լվացող սարքավորում |
Սարքավորում ջերմոցի տանիքը ներկելու (ստվերացնելու) և լվանալու համար Լրակազմված սարքավորումներ՝ նախատեսված ջերմոցային տանիքի կպչուն կամ թափանցիկ ծածկույթների համար՝ ստվերավորման և մաքրության ապահովման նպատակով։ |
հատ |
1 |
ԵՄ |
ԵՄ |
49 000 000 |
|
|
16. |
8701931000 |
Տրակտոր |
Գյուղատնտեսական տրակտոր դիզելային |
հատ |
1 |
ԵՄ |
ԵՄ |
27 250 000 |
|
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
1209918000 |
Սերմեր |
Լոլիկի սերմ ջերմոցում աճեցնելու համար |
կգ |
7 |
ԵՄ |
ԵՄ |
655 200 000 |
|
|
2. |
1404900008 |
Տակդիր կոկոսի |
Կոկոսի մանրաթելի և տաշեղների հիմքով տակդիր՝ բույսի աճեցման համար Բնական ծագման օրգանական նյութերից (կոկոսի մանրաթել, տաշեղներ) պատրաստված աճեցման տակդիր, նախատեսված բույսերի գերմակերակման և արմատավորման համար, ապահովելով հողային միջավայրի օպտիմալ օդափոխություն և խոնավություն։ Տակդիրը ներառում է՝ Օրգանական նյութերի խառնուրդ՝ կոկոսի մանրաթել և տաշեղներ, որոնք ապահովում են ջրի պահպանման և հողային օդափոխության հավասարակշռվածություն, Կտորի կամ պատրաստի ձևի կառուցվածք, հեշտ տեղադրման և բույսի արմատավորման համար, Բնական կենսաքայքայվող հատկություններ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն որպես պարարտանյութի լրացուցիչ աղբյուր աճման ժամանակ, Համաչափ խոնավության և օդափոխության ապահովում՝ բույսերի արմատների առողջ աճի համար։ |
կգ |
390 000 |
Շրի Լանկա Հնդկաստան |
Շրի Լանկա Հնդկաստան |
165 200 000 |
|
|
3. |
3926909709 |
Ամրակ |
Պլաստմասե դետալներ ջերմոցում բույսերի ամրացման համար Լրակազմված պլաստմասե տարրեր՝ նախատեսված ջերմոցային բույսերի ամրացման և ուղղորդման համար՝ ապահովելով բույսերի կայուն աճ և աջակցում ծաղկման ու պտղատվության համար։ |
կգ |
7 000 |
ԵՄ Չինաստան |
ԵՄ Չինաստան |
22 080 000 |
|
|
4. |
8302500000 |
Բույսի կախիչ |
Ջերմոցում բույսերը կախելու համար նախատեսված կախիչ Լրակազմված սարքավորում կամ տարր՝ նախատեսված ջերմոցային բույսերի ամրացման և կախման համար՝ ապահովելով բույսերի կայուն դիրք և առողջ աճի համար անհրաժեշտ տարածություն։ |
կգ |
25 000 |
ԵՄ Չինաստան |
ԵՄ Չինաստան |
22 190 000 |
|
|
5. |
5607410000 |
Ջերմոցային բույսերի կապման պոլիպրոպիլենային թել |
Պոլիպրոպիլենից պատրաստված բարձր ամրության թել՝ ջերմոցային բույսերի ուղղահայաց կապման համար Բարձր ամրության պոլիպրոպիլենային թել, նախատեսված ջերմոցային պայմաններում բույսերի ուղղահայաց ամրացման և աջակցման համար՝ ապահովելով բույսերի կայուն դիրք և առողջ աճ։ |
կգ |
15 000 |
ԵՄ Չինաստան Թուրքիա |
ԵՄ Չինաստան Թուրքիա |
18 750 000 |
|
|
6. |
8211920000 |
Դանակ |
Բույսերի խնամքի դանակ ջերմատան համար |
հատ |
800 |
ԵՄ |
ԵՄ |
4 350 000 |
|
|
7. |
2530100000 |
Վերմիկուլիտ |
Միներալ՝ լոլիկի սերմի ծլեցման համար Միներալային հիմքով պատրաստված աճեցման նյութ, նախատեսված լոլիկի սերմերի ծլեցման և երիտասարդ մկանի զարգացման համար՝ ապահովելով օպտիմալ սննդանյութերի հավասարակշռվածության և խոնավության մակարդակ։ |
կգ |
1 000 |
ԵՄ |
ԵՄ |
1 350 000 |
|
|
8. |
3208909109 |
Ներկ |
Ջերմոցի ջեռուցման երկաթե խողովակների ներկման համար |
կգ |
19 000 |
ԵՄ |
ԵՄ |
65 700 000 |
|
|
Ընդամենը |
8 599 780 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |