ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2026 թվականի N 550-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան՝ օտարել էլեկտրոնային աճուրդով՝ համաձայն հավելվածի:
2․ Սահմանել՝
1) որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կկազմակերպվի ևս մեկ աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով գույքի գնահատված արժեքի 15 տոկոսի չափով.
2) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս:
3․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) գնորդի հետ պայմանագրի կնքման վերաբերյալ կոմիտեից համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո վեցամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ.
2) գնորդի հետ հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռօրյա ժամկետում կոմիտեին ներկայացնել տեղեկանք փաստացի հանձնված գույքի քանակի վերաբերյալ։
4․ Կոմիտեի նախագահին՝
1) գնորդի կողմից վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո կարող է իրականացնել գնային վերահաշվարկ՝ հիմք ընդունելով փաստացի հանձնված-ընդունված գույքը.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության գնորդի հետ կատարել գնային վերահաշվարկ.
3) մինչև սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գնային վերահաշվարկ իրականացնելը՝ գնորդի կողմից վճարված աճուրդի վաճառքի գումարը պահել կոմիտեի աճուրդի ժամանակավոր (դեպոզիտ) հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի N 550-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը տոննա |
Մեկ տոննա գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Ընդհանուր գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Գույքի տեխնիկական վիճակը |
Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
Գույքի գնահատման ամսաթիվը |
|
1. |
Սև մետաղ |
մոտ 5 263 |
45 000 |
236 835 000 |
ջարդոն |
3 684 100 |
13․05․2024 թ․ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |