600.0090.22.04.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
22 ապրիլի 2026 թվականի |
N 90-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների N 4 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 1-ին կետի Աղյուսակ N 1-ում «277», «300», «229», «234» թվերը փոխարինել համապատասխանաբար «166», «199», «124», «140» թվերով.
2) hավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով.
3) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «46 000», «20 000» թվերը և «քառասունվեց հազար», «քսան հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «16 000», «9 000» թվերով և «տասնվեց հազար», «ինը հազար» բառերով.
4) hավելվածի 3-րդ կետի Աղյուսակ N 2-ում «672», «448», «769», «520» թվերը փոխարինել համապատասխանաբար «406», «275», «424», «318» թվերով.
5) hավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «300 000» թիվը և «երեք հարյուր հազար» բառերը փոխարինել «229 000» թվով և «երկու հարյուր քսանինը հազար» բառերով,
6) hավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «89 000», «42 000» թվերը և «ութսունինը հազար», «քառասուներկու հազար» բառերը փոխարինել համապատասխանաբար «61 000», «28 000» թվերով և «վաթսունմեկ հազար», «քսանութ հազար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 22 ապրիլի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական: