ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 ապրիլի 2026 թվական N 77-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Ներքին աուդիտորի որակավորման շնորհման և շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը, հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար հրավիրված անձանց ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N 541-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի 1-ին կետով հաստատված Հավելված 1-ի (այսուհետ՝ Հավելված 1) 9-րդ կետի 3-րդ ենթակետում «N 2 ձևի» բառերը փոխարինել «Ձևի» բառերով:
2) Հավելված 1-ի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«32. Վերապատրաստումը ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական և հետևողական կատարելագործումն է, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ստանդարտներով։»։
3) Հավելված 1-ի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«33. Ներքին աուդիտորը որակավորումն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր երրորդ տարում պետք է անցնի վերապատրաստում, ընդ որում՝
1) 2014, 2017, 2020, 2023 թվականներին որակավորում ստացած ներքին աուդիտորների հաջորդ վերապատրաստման տարին է համարվում 2026 թվականը,
2) 2015, 2018, 2021, 2024 թվականներին որակավորում ստացած ներքին աուդիտորների հաջորդ վերապատրաստման տարին է համարվում 2027 թվականը,
3) 2016, 2019, 2022, 2025 թվականներին որակավորում ստացած ներքին աուդիտորների հաջորդ վերապատրաստման տարին է համարվում 2028 թվականը:»:
4) Հավելված 1-ի Ձև N 1-ի անվանումը փոխարինել «Ձև» բառով
5) Հավելված 1-ի Ձև N 1-ի 4-րդ ենթակետում «դեկտեմբերի « » N 516-Ն» բառերը փոխարինել «դեկտեմբերի 28-ի N 516-Ն» բառերով, իսկ «17-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով
6) Հրամանի 2-րդ կետով հաստատված Հավելված 2-ի (այսուհետ՝ Հավելված 2) 3-րդ կետի 1-ին ենթակետում «ձևի» բառը փոխարինել «Ձևի» բառով:
7) Հավելված 2-ի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետով.
«5) «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի կողմից չեղարկվում է կամ դադարեցվում է կազմակերպության անդամակցությունը մասնագիտացված կառույցին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
2026-04-20 |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական: