ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 227-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 100,091,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական ամբուլատորիայի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պանտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01064849) 2026 թվականի մարտի 23-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲԱ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բուժական ամբուլատորիայի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 99,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արամե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270782) 2026 թվականի մարտի 23-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում՝ 991,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 227-Ա որոշման |
«ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակչության բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում կառուցել բժշկական ամբուլատորիա և իրականացնել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման աշխատանքներ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայր, առողջապահական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
100,091,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայր |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում կառուցել բժշկական ամբուլատորիա։ Կիրականացվեն հողային, նկուղի և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ներքին էլեկտրամատա-կարարման, ինչպես նաև ցանկապատման ու տարածքի բարեկարգման, աշխատանքներ։ Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 99,100,000 դրամի չափով. 2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում բժշկական ամբուլատորիա կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում։ Իրականացվելու է 2026 թ․ ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 991,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքների իրականացում՝ 99,100,000 դրամի չափով. 2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 991,000 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
22.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |