ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 227-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 227-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 100,091,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական ամբուլատորիայի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Պանտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01064849) 2026 թվականի մարտի 23-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲԱ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բուժական ամբուլատորիայի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 99,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արամե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270782) 2026 թվականի մարտի 23-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում՝ 991,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 227-Ա որոշման

 

«ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Բնակչության բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում կառուցել բժշկական ամբուլատորիա և իրականացնել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության

ծառայությունների մատուցման աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայր, առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

100,091,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայր

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում կառուցել բժշկական ամբուլատորիա։ Կիրականացվեն հողային, նկուղի և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ներքին էլեկտրամատա-կարարման, ինչպես նաև ցանկապատման ու տարածքի բարեկարգման, աշխատանքներ։ Իրականացվելու է՝ 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 99,100,000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում բժշկական ամբուլատորիա կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում։ Իրականացվելու է 2026 թ․ ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 28-ն

ընկած ժամանակահատվածում՝ 991,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքների իրականացում՝ 99,100,000 դրամի չափով.

2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 991,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան