ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2026 թվականի N 057-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 160-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի ծախսային մասում.
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) », ծրագրի ծախսերի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածը պակասեցնել 9000.0 հազար դրամով և ավելացնել «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածին,
բ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել - 550,0 հազար դրամով,
գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 250.0 հազար դրամով, «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132 հոդվածն ավելացնել 300.0 հազար դրամով,
դ. 06 բաժին 6 խումբ 1 դաս` «Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)», ծրագրի ծախսերի «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածն ավելացնել 162.0 հազար դրամով,
ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ», ծրագրի «Պահուստային միջոցներ», 4891 հոդվածը պակասեցնել 162.0 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:
|
Կողմ -19 ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2026 թ. ապրիլի 15 ք. Արմավիր |
|
ՀավելվածՆԵՐ N 1-3 աՐՄԱՎԻՐ համայնքի ավագանու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2026 թվական: