ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 1520-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «թիվ LB24/00165 պայմանագրով» բառերը փոխարինել «թիվ LB24/00165, թիվ LB25/00310 պայմանագրերով» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «ցանկի 1-ին կետի» բառերը փոխարինել «ցանկի 1-ին և 3-րդ կետերի» բառերով.
3) որոշման հավելվածի 2-րդ կետում «Քանակը» սյունակի «30» թիվը փոխարինել «50» թվով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետում «Արժեքը» սյունակի «32 000 000» թիվը փոխարինել «52 000 000» թվով.
5) որոշման հավելվածի ցանկի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով.
| « |
|
». |
6) որոշման հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «627 000 000» թիվը փոխարինել «712 000 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |