ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1893-Ա |
«10» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.65 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԵՐԵՆԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դերենիկ Վոլոդյայի Հարությունյանի (ծնված 26.12.1956թ.) դիմումը։ Երևանի Շենգավիթ, Մուսայելյան փողոց հ.65 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 423.4քմ, որից՝ 392.0քմ մակերեսով հողամասը Դերենիկ Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի հ.ԵԴ2/7523/02/24 վճիռ, 26.11.1996թ. հ.1636 սեփականության վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 30.03.2026թ. հ.ԱՏ-3002026-01-0713 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.04.2026թ. հ.20-Ել-104192 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շենգավիթ, Մուսայելյան փողոց հ.65 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Շենգավիթ, Մուսայելյան փողոցի հ.65 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Դերենիկ Վոլոդյայի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 392.0քմ մակերեսով հողամասին կից 31.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 31.4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Շենգավիթ, Մուսայելյան փողոց հ.65 հասցեում գտնվող 423.4քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |