ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 216-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02680994) «ԱԴՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02281836) 2026 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մուտքի դռների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,016,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
15.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |