ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2026 թվականի N 441-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2․1-ին մասերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 435-րդ հոդվածի 3․1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3․1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում՝
1) 1-ին կետում «Անշարժ» բառը փոխարինել «Սահմանափակում կիրառող իրավասու մարմինները, այդ թվում՝ դատարանները՝ անշարժ» բառերով.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետի՝
ա․ «բ» պարբերությունում «սահմանափակումը կիրառող մարմինը» բառերը փոխարինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակում կիրառող իրավասու մարմինը» բառերով,
բ․ «զ» պարբերությունը «համարանիշը» բառից հետո լրացնել «(դատարանների համար՝ առկայության դեպքում)» բառերով.
3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում՝ սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«զ» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը կամ անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:».
4) 7-րդ կետի՝
ա․ 3-րդ ենթակետը «իսկ» բառից առաջ լրացնել «ծննդյան ամսաթիվը (եթե չի մուտքագրվում հանրային ծառայության համարանիշը),» բառերով,
բ․ 4-րդ ենթակետը «համարանիշը» բառից հետո լրացնել «(դատարանների համար՝ առկայության դեպքում)» բառերով,
գ․ 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը։»,
դ․ 7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։
3․ Դատարանները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում այն անձի՝ որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և գրավոր համաձայնությունը, ով համապատասխան համակարգում պետք է գրանցվի որպես լոկալ կառավարիչ:
4․ Որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով նախատեսված տվյալները և համապատասխան գրավոր համաձայնությունը ստանալուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում որպես լոկալ կառավարիչ գրանցման ենթակա անձի աշխատանքային էլեկտրոնային փոստին է ուղարկում համակարգում գրանցման համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը, որոնք հիմք են հանդիսանում որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով իրենց ամրակցված համակարգչի միջոցով համակարգի առանձնացված տիրույթ ներմուծելու արդյունքում որպես լոկալ կառավարիչ մուտք գործելու համար՝ նույնականացման քարտի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2026 թվական: